«Երուսաղեմի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 128.
=== Ֆրիդրիխը Երուսաղեմի թագավոր ===
Պաղեստինում
1229 թ. երկար բանակցություններից հետո նրան հաջողվեց Յաֆֆայում 10 տարով հաշտություն կնքել ալ-Քամիլի հետ։ Ըստ այս պայմանագրի Երուսաղեմը, Նազարեթը, Բեթղեհեմը, Երուսաղեմ տանող բոլոր ճանապարհները, Սայդա և Տյուրոս շրջանների որոշ մասը անցան Ֆրիդրիխին։ Կնքվեցին նաև առևտրական պայմանագրեր Եգիպտոսի հետ։ Ֆրիդրիխը պարտավորվեց աջակցել ալ-Քամիլին ցանկացած թշնամու դեմ պայքարում, նա նաև հավաստացրեց սուլթանին, որ սիրիական այն ամրոցները, որոնք մնացել են խաչակիրների ձեռքում՝ Կռակ դե Շևալյեն, Շատել Բլանը և Տորտոզան ոչ մեկից օգնություն չեն ստանա։ Մեկ ամիս անց՝ 1229 թ. մարտի 18-ին, Ֆրիդրիխ IIը մտավ Երուսաղեմ և Տիրոջ գերեզմանի տաճարում ինքը իր գլխին դրեց թագը։ Սակայն ըստ համաձայնության՝ մուսուլմանները կարող էին անարգել ուխտի գնալ Օմարի մզկիթ։ Մուսուլմանները լքում են քաղաքը Ֆրիդրիխ IIին Երուսաղեմում դիմավորում են միայն գերմանական բարոնները և Տևտոնական ասպետները։ Բոլոր եկեղեցիներում արգելեցին ծիսակատարությունները, քանի որ սուրբ քաղաքում էր գտնվում պապի կողմից մեկուսացված կայսրը։ Պտղամայիս վերադառնալով՝ նա հանդիպում է իր հաղթանակից զարմացած և ամոթահար քրիստոնյաների։
|