«Յադ Վաշեմ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1143 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
[[Պատկեր:Israel-2013(2)-Aerial-Jerusalem-Yad Vashem 01.jpg|մինի|Յադ Վաշեմի տեսքը վերևից]]
 
[[Պատկեր:Yad Vashem Hall of Names by David Shankbone.jpg|մինի|Անունների սրահը, որը պարունակում է Հոլոքոսթի ընթացքում զոհված միլիոնավոր հրեաների Վկայությունների էջերը:]]
'''Յադ Վաշեմ''' ([եբր.՝ יָד וַשֵׁם - հայերեն՝ «հիշողություն և անուն»), [[Իսրայել]]ում Հոլոքոսթի զոհերի հիշատակին կառուցված պաշտոնական հուշարձանն է: Հիմնադրվել է 1953 թվականին՝ [[Երուսաղեմ]]ի Հիշողության լեռան արևմտյան լանջի՝ Հերզլ սարի վրա, ծովի մակարդակից 804 մետր բարձրության վրա ու կից է Երուսաղեմի անտառին: Համալիրն ընդգրկում է 18 հեկտար տարածք, բաղկացած է [[Հոլոքոսթ]]ի պատմության թանգարանից, Երեխաների հուշարձանից ու Հիշողության պատից: Այստեղ է գտնվում նաև Հոլոքոսթի ուսումնասիրությունների միջազգային դպրոց-ինստիտուտը: Իսկ Աշխարհի արդարակյացների այգին յուրահատուկ հարգանքի տուրք է բոլոր այն մարդկանց, ովքեր Հոլոքոսթի ընթացքում հրեաների են փրկել:
Արևմտյան պատից հետո Յադ Վաշեմը, որի մուտքն ազատ է,համարվում է զբոսաշրջիկների կողմից այցելվող երկրորդ վայրն Իսրայելում:
 
===Բառի ծագումնաբանություն===
[[Պատկեր:ISR-2015-Jerusalem-Yad Vashem-Wagon monument 01.jpg|մինի|Վագոն հուշարձանը (կամ՝ կենդանիների մեքենան)]]
Յադ Վաշեմ անվանումը ծագում է Աստվաշնչից՝ Եսայիի մարգարեության գրքի 56-րդ գլխի 5-րդ հատվածից.
 
 
Այսպիսով՝ Հոլոքոսթի հուշարձանը Յադ Վաշեմ անվանելով՝ հրեա զոհերի անուններն ընդմիշտ հիշելու նպատակով ազգային պահոց հիմնադրվեց:
[[Պատկեր:YadVashem Valley of the Communities 002.jpg|մինի|Ոչնչացված համայնքների հովիտը]]
 
===Պատմություն===
1948 թվականին Սիոն սարի վրա հիմնադրված Հոլոքոսթի պալատը վերածննդի մասին սիմվոլիկ հաղորդագրություն էր աշխարհին: Պալատի պատերի դասավորվածությունը խորհրդանշական կերպով հիշեցնում են Հոլոքոսթի ընթացքում կործանված 2000 հրեական համայնքների մասին:
Յադ Վաշեմի նոր՝ 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ թանգարանի նախագծի հեղինակն է իսրայելա-կանադացի ճարտարապետ Մոշե Սաֆդին: Նոր թանգարանը կառուցվեց 10 տարվա ընթացքում, իսկ 2008 թվականի նոյեմբերին ռաբբի Յիսրաել Մեյր Լաուն ղեկավար նշանակվեց:
[[Պատկեր:Eternal Flame and Concentration Camp Victims Memorial.jpg|մինի|Մշտավառ կրակը]]
 
====Նպատակներ====
Ամեն տարի գրեթե 10,000 իսրայելցի ու օտարազգի ուսուցիչներ Յադ Վաշեմում վերապատրաստման դասընթացներ են անցնում: Գործում է բազմալեզու համանուն ուեբսայթ: Յադ Վաշեմի քաղաքականությունը հետևյալն է.«Հոլոքոսթը չի կարող համեմատվել այլ իրադարձությունների հետ»: 2009 թվականին մի դոցենտ ազատվեց աշխատանքից՝ հրեաների տառապանքն Իսրայելի Անկախության պատերազմի ընթացքում պաղեստինցիների կրած տառապանքների հետ համեմատելու պատճառով:
«Յադ Վաշեմի ուսումնասիրություններ» ամսագիրը կիսամյակը մեկ 1957 թվականից ի վեր անգլերեն ու եբրայերեն լեզուներով տպագրվող գիտական ամսագիր է [[Շոա]]յի մասին:
[[Պատկեր:Yad Vashem view.JPG|մինի|Յադ Վաշեմի տեսքը]]
 
====Թանգարան====
[[Պատկեր:YadVashem- Enterance.JPG|մինի|Յադ Վաշեմի Հոլոքոսթի թանգարանը]]
Յադ Վաշեմը հանրության առջև դռները բացեց 1957 թվականին: Ցուցանմուշները ներկայացնում են Վարշավայի գետոյում հրեական դիմադրությունը, Սոբիբորի ու Տրեբլինկայի մահվան ճամբարների ապստամբություններն ու Իսրայել հասնելու համար կենդանի մնացածների պայքարը:
Յադ Վաշեմի նոր շինությունը բաղկացած է երկար միջանցքից ու ցուցադրման 10 սրահներից, որոնք վերաբերում են Հոլոքոսթի տարբեր ժամանակահատվածներին: Թանգարանում ներկայացված են Հոլոքոսթի 90 զոհերի ու կենդանի մնացածների անձնական պատմությունները, ինչպես նաև 2500 անձնական իր:
 
====Արխիվ====
[[Պատկեր:PikiWiki Israel 12503 childrens memorial at yad vashem.jpg|մինի|Նացիստների կողմից սպանված Երեխաների հուշարձանը]]
Արխիվը Յադ Վաշեմի հնագույն վարչությունն է: Մինչ ցուցահանդես կազմակերպելը՝ Յադ Վաշեմը իրեր է հավաքում: Դրանցից լավագույնները պատմական լուսանկարներն են, ինչպես նաև վերապրածներից հավաքված Վկայության էջերը: Վերջինս անձնական տեղեկատվության տվյալների բազա է հանդիսանում Հոլոքոսթի ընթացքում զոհվածների ու կենդանի մնացածների մասին: Յադ Վաշեմն ազատորեն օգտվում է Բադ Արոլսենի Միջազգային հետախուզման ծառայության (անգլ.՝ International Tracing Service) և [[Կարմիր խաչի միջազգային կոմիտե]]ի տվյալների բազաներից: