«ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)»–ի խմբագրումների տարբերություն

1969 թվականի սեզոնում բանակայինների կազմը համալրվեց նոր խաղացողներով։ Տաշկենտյան «Պախտակորից» ԲԿՄԱ եկավ անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկու, հարձակվող Բերադոր Աբդուրաիմովը և կիսապաշտպան Վյաչեսլավ Սոլոխոն, ՍԲԱ-ից այստեղ տեղափոխվեց Բորիս Կոպեյկին, իսկ ՍՆՍԱ-յից եկավ դարպասապահ Վլադիմիր Աստապովսկին։ Առաջնության առաջին կեսում ԲԿՄԱ-ն շատ վստահ ելույթ ունեցավ, և առաջին շրջանից հետո զբաղեցրեց երկրորդ տեղը, բայց երկրորդ շրջանում բանակայինները կորցրեցին իրենց առավելությունը և մրցաշարի վերջնական աղյուսակում զբաղեցրին ընդամենը վեցերորդ հորիզոնականը։ Անհաջող մրցաշարից հետո Բոբրովը հեռացվեց իր պաշտոնից, և գլխավոր մարզչի աթոռը նորից զբաղեցրեց Վալենտին Նիկոլաևը<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=80&page=15|title=«„Лейтенанты“ и генералы», стр. 15|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjLEt6k|archivedate=2012-01-22}}</ref><ref>Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 1» № 12 (12) 2006 г., стр. 26—27</ref>:
 
1970 թվականի առաջնությունից առաջ թիմը [[Բուլղարիա]]յում անցկացրեց միջմրցաշարային<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=81|title=«Золото Ташкента», стр. 1|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjM7lJ9|archivedate=2012-01-22}}</ref>: Բանակայինների կազմը [[1970]] թվականին, համեմատած նախորդ մրցաշարների հետ շատ քիչ էր փոփոխվել։ Վշիվցևը վերադարձավ մոսկովյան «Դինամո», վնասվածքի պատճառով իր կարիերան ավարտեց Վլադիմիր Պոնոմարևը, այդպես նաև առաջնությունից առաջ ԲԿՄԱ-ն լքեցին Աբդուրաիմովը և Սոլոխոն, որոնք վերադարձան «Պախտակոր»: Թիմը համալրվեց ոչ շատ հայտնի խաղացողներով, «Սպարտակից» եկավ կիսապաշտպան Նիկոլայ Դոլգովան, տուլսկյան «Արսենալից» ժամանեց Ալեքսանդր Կուզնեցովը, և նաև «Ուրալից» այստեղ տեղափոխվեց պաշտպան Վալերի Վոյտենկոն<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=81&page=2|title=«Золото Ташкента», стр. 2|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjMzePc|archivedate=2012-01-22}}</ref>: Մրցաշարը ԲԿՄԱ-յի համար սկսվեց շատ հաջող, արդեն առաջին երեք հանդիպումներում նրանք տարան երեք «չոր» հաղթանակներ։ Բայց առաջին շրջանից հետո բանակայինները, հավաքելով ընդամենը 19 միավոր, զբաղեցրին 4-րդ հորիզոնականը<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=81&page=4|title=«Золото Ташкента», стр. 4|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjNwoZv|archivedate=2012-01-22}}</ref>: ԲԿՄԱ-յի գլխավոր մարզիչ Վալենտին Նիկոլաևին հաջողվեց վերադարձնել թիմի տեղը՝ մրցաշարային աղյուսակում և մրցաշարի վերջում բանակայինները կարողացան հավասարվել առաջնության առաջատարին, ով այդ ժամանակ մոսկովյան «Դինամոն» էր։ Համաձայն առաջնության կանոնների, որը այդ ժամանակ լիակատար գործում էր, երբ հանկարծ երկու ակումբ հավաքում են հավասարաչափ միավորներ, ապա հաղթողը որոշվում էր «ոսկե հանդիպման» միջոցով։ Խաղի անցկացման վայրը ընտրվեց [[Տաշքենդ]] քաղաքը։ Խաղի օրը նշանակվեց [[1970]] թվականի [[դեկտեմբերի 5]]-ին և ավարտվեց զրոյական ոչ-ոքիով, խաղին հետևում էին 60 000 հանդիսատես<ref>{{cite web|url=http://www.cska-games.ru/1970/1970.html|title=Чемпионат СССР 1970|publisher=Cska-games.ru|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjOwgBH|archivedate=2012-01-22}}</ref>: Երկրորդ լրացուցիչ խաղում, որտեղ ներկա էին 40 000 երկրպագուներ, տեղի ունեցավ հաջորդ օրը<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=81&page=13|title=«Золото Ташкента», стр. 13|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjPfcTL|archivedate=2012-01-22}}</ref>: Հանդիպման 11-րդ րոպեին ԲԿՄԱ-յի պաշտպան՝ Յուրի Իստոմինայի հարվածից հետո «Դինամոյի» դարպասապահ Պիլգույը չկարողացավ ֆիքսել գնդակը, և կապտակարմիրների հարձակվող Վլադիմիր Դուդարենկոն բացեց խաղի հաշիվը։ «Դինամոն» իր պատասխանը տվեց 22-րդ րոպեին, երբ թիմի կիսապաշտպան Ժուկովը հեռահար ուժեղ հարվածեց գնդակին։ Հաջորդ 6 րոպեներին դինամոնցիները կարողանում են խփել ևս երկու գոլ, 24-րդ րոպեին մեկ գոլ խփեց Եվրյուժիխինը, իսկ 28-րդ րոպեին՝ Վալերի Մասլովը։ Խաղի երկրորդ կեսում, եզրափակիչ սուլիչից 20 րոպե առաջ, բանակայիններին հաջողվում է կրճատել հաշիվը։ 71-րդ րոպեին, հերթական անցումից հետո, Իստոմինը գնդակը փոխանցեց Վլադիմիր Ֆեդոտովին, ով էլ շատ դիպուկ հարվածեց հակառակորդի դարպասին, և հաշիվը դառձավ 2:3: Հանդիպման 75-րդ րոպեին «Դինամոյի» պաշտպան Անեչկինը տուգանային հրապարակում հարվածում է Ֆեդոտովին։ Մրցավարը նշանակում է պենալտի։ Վլադիմիր Պոլիկարպովը ամբողջովին հավասարեցրեց խաղի հաշիվը, հարվածելով դարպասի աջ անկյունը։ Խաղի 84-րդ րոպեին Վլադիմիր Ֆեդոտովը գնդակով հուժկու հարվածեց «Դինամոյի» դարպասին, և գնդակը, չհանդիպելով ոչ մի դիմադրության, մխրճվեց դարպասը։ Խաղը ավարտվեց ի օգուտ ԲԿՄԱ-յի, 4:3 հաշվով հօգուտ ԲԿՄԱ-ի<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=81&page=11|title=«Золото Ташкента», стр. 11|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjQgW1p|archivedate=2012-01-22}}</ref>: Բանակայինները, 19 տարվա մեջ, առաջին անգամ տարան երկրի առաջնության հաղթանակը<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=81&page=12|title=«Золото Ташкента», стр. 12|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjRbGxu|archivedate=2012-01-22}}</ref>: Վալենտին Նիկոլաևը արժանանում է «ԽՍՀՄ-ի վաստակավոր մարզիչի» պարգևին<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=81&page=15|title=«Золото Ташкента», стр. 15|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjSPlzw|archivedate=2012-01-22}}</ref>: ԲԿՄԱ-յի ավագ Ալբերտ Շեստերնևը, մրցաշարի ցուցաբերած արդյունավետությամբ, արժանանցավ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, նաև «[[France Football]]» ամսագրի հարցումներով, նա մտավ Եվրոպայի ամենաուժեղ խաղացողների տասնյակում։
 
=== 1971—1991 ===