«Մոծակներ»–ի խմբագրումների տարբերություն

չ (→‎Տարածվածություն: փոխարինվեց: <ref → <ref (4) oգտվելով ԱՎԲ)
 
== Բազմացում ==
Բեղմնավորման շրջանում էգ մոծակները արուներին գրավելու համար թևիկների օգնությամբ բնութագրական թույլ ձայներ են արձակում։ Իրենց զգայուն բեղիկների օգնությամբ մոծակները ուժեղացնում են ձայնային ելևէջները։ Էգերը ավելի ցածր են ճռռացնում արուներից, երիտասարդները՝ ոչ այդպես, ինչպես ծերերը։ Եվ արու մոծակները դա լսելով կատարում են ընտրություն ի օգուտհօգուտ հասուն էգերի։ Մոծակները կազմում եմ հույլ, որտեղ էլ ընթանում է էգերի և արուների բեղմնավորումը։
 
Էգ մոծակները ձվադրում են 30-150 և նույնիսկ 280 ձու ([[մալարիա]]յի մոծակների մոտ) ամեն երկու, երեք օրը մեկ։ Ձուն հասունանում է շաբաթվա ընթացքում։ Ձվարտադրության համար մոծակներին անհրաժեշտ է [[արյուն]], դրա համար ձվադրման փուլը անմիջապես կախված է արյան օգտագործմամբ։ Միայն որոշ քաղաքային ենթատեսակներ չօտագործելով արյուն կարող են ձվադրել, բայց շատ քիչ։