«Թուլունիների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 60.
Առաջիններից մեկը որը կարողացավ անկախության հասնել Բաղդադի իշխանության նկատմամբ, Եգիպտոսի կառավարիչ [[Ահմադ իբն Թուլուն]]ն էր, ով դեռևս խալիֆ [[ալ-Մութազզ]]ի կողմից խորթ հոր հետ ուղարկվել էր Եգիպտոս՝ գավառներում կենտրոնական իշխանության ֆինանսական շահերը ներկայացնելու։ Ահմադը եռանդուն ու փառասեր աստիճանավոր էր։ Կարճ ժամանակում նա կարողացավ գրավել գավառում լրիվ վերահսկողությունը, ինքն էլ դարձավ տեղապահ, Եգիպտոսը վերածեց Թուլունիների անկախ [[էմիրություն|էմիրության]] (868-905)։ Դա Եգիպտոսի տիրակալի՝ խալիֆայության սահմաններում անկախության հասնելու առաջին փորձն էր։ Բաղդադի խալիֆա ալ Մութամիդի եղբայրը՝ [[ալ-Մուվաֆֆակ]]ը, որ երկրի փաստացի կառավարիչն էր, Ահմադի մեջ տեսնում է առևտրական հակառակորդի, ով ոտնձգություն էր կատարել կենտրոնական իշխանության հետաքրքրություններին։ Օգտվելով այն հանգամանքից, որ ալ Մուվաֆֆակի հիմնական ուժերը զբաղված են զանգիների հետ պատերազմով՝ Ահմադ իբն Թուլունը մտավ Սիրիա և Պաղեստին ու դրանք միացրեց իր տիրույթներին՝ դա բացատրելով [[Բյուզանդիա]]յի զորքերին դիմակայելու անհրաժեշտությամբ։
 
Ահմադ իբն Թուլունը Եգիպտոսում ստեղծեց պրոֆեսիոնալ բանակ՝ կազմված [[թուրք]]երից, [[բերբեր]]ներից ու [[սուդանցի]]ներից։ Նրա օրոք ծաղկում ապրեցին [[գյուղատնտեսություն]]ն ու [[առևտուր]]ը, ծավալվեցին շինարարական աշխատանքներ. հյուսիսում կառուցվեց [[Ֆուստատ]] նոր քաղաքը, որի [[մզկիթ]]ը ոչնչով չէր զիջում [[Սամարա]]յում գտնվող գլխավոր մզկիթին։ Ահմադը սկսեց նաև դրամներ հատել, որոնց վրա՝ խալիֆի անվան կողքին գրում էր իր անունը։ Հետագայում եգիպտացի պատմաբանները Ահմադի կառավարման ժամանակաշրջանը անվանեցին « Եգիպտական պատմության ոսկեդար» ։ Չգոհանալով Եգիպտոսի, Սիրիայի և Պաղեստինի վրա ունեցած իշխանությամբ՝ Ահմադ իբն Թուլունը սկսեց խառնվել Բաղդադի պալատական գործերին. [[883]] թվականին նա փորձեց ալ Մուվաֆֆակին զրկել իշխանությունից ի օգուտհօգուտ նրա եղբոր՝ խալիֆ ալ-Մութամիդի։ Սակայն նրա այս ծրագիրը չիրագործվեց։
 
[[884]] թվականին, իր փառքի գագաթնակետին հասած Ահմադ իբն Թուլունը մահացավ և, խալիֆայության ինքնավար մարզերում գործող սովորույթի համաձայն, էմիրի պաշտոնը ժառանգեց նրա 20-ամյա որդին՝ [[Խումարավայհ]]ը, ով, հետևելով հոր օրինակին, իշխում էի ինքնուրույն և ավելի քիչ էր հաշվի նստում խալիֆի հետ։ Զսպելով զանգիների ապստամբությունը և տեղեկանալով Ահմադ իբն Թուլունի մահվան մասին՝ ալ-Մուվաֆֆակը կրկին զորք է ուղարկում Եգիպտոս, որը պարտություն է կրում, ինչի արդյունքում խալիֆը ստիպված է լինում օրինականացնել Թուլունիների ժառանգական իշխանությունը և ընդունել Խումարավայհին և նրա ժառանգներին՝ որպես Եգիպտոսի ու Սիրիայի տիրակալներ։ Ալ-Մուվաֆֆակի անունը պետք է նշվեր ուրբաթօրյա [[աղոթք]]ի ժամին։ Հաջորդ խալիֆան՝ ալ-Մուվաֆֆակի որդին, որպեսզի ամրապնդեր հարաբերությունները Թուլունիների հետ, ամուսնացավ Խումարավայհի դստեր հետ։