«Սոցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
== Սոցիալիզմի բնութագրությունը ==
[[Պատկեր:Flag of the Soviet Union.svg|մինի|Խորհրդային Միության դրոշ]]
Սոցիալիզմը բնութագրվում է ժողովրդի հոգևոր [[մշակույթ]]ի բարձր մակարդակով, կոմունիստական բարոյականության նորմաների աստիճանական հաստատումով, սոցիալիստական ապրեչակերւցիապրելակերպի ձևավորումով, հասարակության նկատմամբ աշխատավորների պատասխանատվության և պարտքի խոր գիտակցումով, մարքս-լենինյան գաղափարախոսության տիրապետումով։ Սոցիալիզմի բարձրագույն օրենքը և նպատակը աշխատավորների նյութական և հոգևոր հարաճուն պահանջմունքները լիովին բավարարելն է՝ տնտեսության պլանաչափ, անճգնաժամ զարգացման, արտադրողական ուժերի արագ աճի, գիտատեխնիկական առաջընթացի, աշխատանքի արտադրողականության, արտադրության ինտենսիվացման և արդյունավետության բարձրացման հիման վրա։ Սոցիալիզմը հասարակական հարաբերությունների դինամիկ համակարգ է, որը երկարատև ժամանակաշրջանի ընթացքում ձևավորվում է որպես պատմ․ նոր տիպի օրգանական ամբողջական սոցիալ․ համակարգ։ Այդ ընթացքում Սոցիալիզմը անցնում է մի շարք փուլեր, որոնք նրա հասունության նոր, ավելի բարձր աստիճաններն են։ Առաջին աստիճանը հանդիսացավ սոցիալիզմը հիմնականում կամ սոցիալիզմի հիմքերի կառուցումը։ ԽՍՀՄ-ում այդ աստիճանը, եզրափակելով հեղափոխական անցման շրջանը, հաստատվեց [[1930]]-ական թթ․ կեսին, իսկ եվրոպական սոցիալիստական, երկրներում 60-ական թթ․ սկզբին։
Սոցիալիզմի հիմքերի կառուցումը խոշոր մեքենական ինդուստրիայի նյութատեխնիկական բազայի, էլեկտրիֆիկացման, արտադրության միջոցների հասարակական սևականության լիակատար տիրապետության, գյուղատնտեսության հանրայնացման, շահագործող վերջին դասակարգի՝ կուլակության վերացման, մասնավոր մենատնտեսական գյուղացիությանը կոպերատիվ, կոլտնտեսային գյուղացիության դասակարգի վերածելու (որը նշանակեց տնտեսության մեջ բազմակացութաձևության հաղթահարում և միասնական սոցիալիստական կացութաձևի անսահմանափակ տիրապետության հաստատում), բանվոր դասակարգի որակական և քանակական աճի, նոր աշխատավորական մտավորականության ձևավորման, ազգային հարցի լուծման՝ ազգային շահագործման և անհավասարության վերացման, սոցիալիստական ազգերի ձևավորման, բոլոր ազգերի ու ազգությունների միջև բարեկամության և միասնության հաստատման, ժողովրդին գիտության և արվեստի բարձունքները տանող մշակութային հեղափոխության իրականացման, մարքս-լենինյան կուսակցության ղեկավարությամբ պրոլետարիատի դիկտատուրայի պետության համակողմանի ամրապնդման և ստեղծագործական գործունեության արդյունք էր։ Հիմնականում կառուցված սոցիալիզմի ձևավորման նախնական աստիճանն էր, որում ժողտնտեսության տեխնիկական մակարդակը դեռևս բավարար չէր հասարակության համար կենսական մի շարք խնդիրներ լուծելու համար, արտադրության ծավալը և աշխատանքի արտադրողականությունը, սպառման մակարդակը դեռևս չէին համապատասխանում ողջ հասարակության պահանջմունքներին․ կյանքի տարբեր ոլորտներում դեռևս զգացնել էր տալիս մինչհեղափոխական ժառանգությունը։