«Այլասիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Այլասիրություն''' ('''ալտրուիզմ''', altruism), հոգատարություն այլ անձանց բարեկեցության կամ շահերի մասին։ Եսասիրության հետ հասարակ հակադրությունը բացահայտում է այլասիրության ըմբռնման որոշ տարբերություններ՝ կապված հակվածության, նկատառումների և վարվելակերպի հետ։ Այլասերը կարող է ուրիշներին օգուտ տալու նպատակ ունեանալունենալ, սակայն այդ նպատակն իրականացնելիս չհասնել հաջողության։
Այլասիրությունը երբեմն հասկանում են որպես ավելի մեծ հոգատարություն որոշների, քան սեփական անձի նկատմամբ, իսկ երբեմն՝ հավասար ուշադրություն սեփական անձին և այլոց։ Քանի որ «ուրիշները» սովորաբար ավելի շատ են, քան որոշում կայացնողը, այս տարբերակումը գործնական նշանակություն չունի, սակայն կարող է կարևոր լինել երկու անձի առկայության դեպքում։
Խաղի տեսության վրա հիմնված քննարկումներում հակադրվում են փոխադարձ այլասիրությունը և համընդհանուր այլասիրությունը։ Փոխադարձ այլասերը ուրիշի հանդեպ նույն վարքագիծն ունի, ինչ նա ունի, կամ ակնկալում է, որ կունենա իր հանդեպ։