«Կանանոց»–ի խմբագրումների տարբերություն

չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
 
== Հարեմի տիրակալներ ==
[[Պատկեր:Boulanger harem-du-palais.jpg|մինի|ձախից]]
[[Պարսկաստան]]ում, [[Աֆղանստան]]ում, նախաքրիստոնեական [[Հայաստան]]ում և այլուր միապետների, բարձրաստիճան անձանց ու հարուստների մեծ կանանոցերը հսկում էին ներքինիները, և սպասարկում սպասուհի կանայք։ Բացի ամուսնուց ու նրա որդիներից՝ մնացած տղամարդկանց մուտքը կանանոց արգելված էր։ Հնում արշավանքների և հեռավոր ճամփորդությունների ժամանակ միապետներն ու բարձրաստիճան անձինք իրենց հետ վերցնում էին նաև կանանոցերը։ Ըստ [[Ղուրան]]ի՝ մուսուլմանը կարող էր ունենալ մինչև չորս օրինական կին, թուրքական սուլթանին թույլատըրվում էր ունենալ անսահման քանակությամբ հարճեր, սակայն օրինական կանանց թիվը չպետք է անցներ յոթից։ Նրանցից առաջինը Կանանոցում համարվում էր սուլթանին անդրանիկ արու զավակ պարգևողը։ Սուլթանի կանանոցում կարող էին ընդգըրկվել միայն մեծահարուստների տներում դաստիարակված գեղեցկուհի ստրկուհիներ (մեծ մասամբ՝ օտարազգի աղջիկներ)։ Սուլթանի մահից հետո նրա արու զավակների մայրերը տեղափոխվում էին «հին պալատում» ապրելու, իսկ աղջիկներ ծնած կանայք կարող էին հեռանալ և ամուսնանալ։ [[20-րդ դար]]ի 20-ական թվականներին՝ շնորհիվ տնտեսական և մշակութային առաջընթացի, դեմոկրատիայի զարգացման, կանանց պայքարի ծավալման և բազմակնության արգելման ([[Թուրքիա]]յում՝ [[1926]] թվականին), վերացան նաև կանանոցերը։
 
31 866

edits