«Սպառողական գների ինդեքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սպառողական գների ինդեքս''' (ՍԳԻ, գնաճի ինդեքս {{lang-en|Consumer Price Index, CPI}}), գների ինդեքս մի տեսակ, որը ստեղծված է բնակչության անձնական սպառման համար ձեռք բերված ապրանքների և ծառայությունների փաստացի հաստատագրված կազմի [[սպառողական զամբյուղ]] արժեքի փոփոխությունը որոշակի ժամանակահատվածում։
 
Տնտեսագիտական ուսումնասիրությունների ժամանակ կարևորագույն խնդիր է հանդիսանում բնակչության կենսամակարդակի գնահատումը և դրա բարձրացման հիմնախնդիրները: Կենսամակարդակը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որը հնարավորություն ունի ձեռք բերելու տվյալ երկրի բնակչությունը: Կենսամակարդակ հասկացությունը բավականին լայն հասկացություն է, և գոյություն չունի կոնկրետ ցուցանիշ, որով գնահատվում է այն: Կենսամակարդակի գնահատման համար օգտագործվում են տարբեր ցուցանիշներ, որոնցից է օրինակ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի կամ ԱԵ-ի ցուցանիշը: Վերջիններս որոշելու համար տվյալ երկրի ՀՆԱ-ի ցուցանիշը (ԱԵ-ի) հարաբերում ենք երկրի բնակչության թվի վրա: Սակայն պետք է նշենք, որ այս ցուցանիշով կենսամակարդակը գնահատել այդքան էլ ճիշտ չէ, քանի որ ցուցանիշի հաշվարկման ժամանակ վերցնում ենք տվյալ տարվա ՀՆԱ-ն, իսկ այն իր մեջ պարունակում է գնային ազդեցություն, հետևաբար հստակ չենք կարող ասել՝ փոփոխության է ենթարկվել կենսամակարդակը, թե գները: Այս հակասությունը լուծելու համար օգտվում ենք գների ինդեքսից:
Ընդհանուր առմամբ ինդեքսը հարաբերական ցուցանիշ է, որը ցույց է տալիս երևույթի կամ գործընթացի փոփոխությունը ժամանակի կամ տարածության մեջ: Գոյություն ունեն գների ինդեքսի տարբեր ցուցանիշներ, որոնցից կենսամակարդակի բնութագրման համար հատկապես կիրառվում է սպառողական գների ինդեքսը: ՍԳԻ-ն ցույց է տալիս սպառողական զամբյուղի մեջ ընդգրկված ապրանքների ու ծառայությունների գնային փոփոխությունները ժամանակի ընթացքում: Սպառողական զամբյուղը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որն անհրաժեշտ է տվյալ երկրի բնակչության կենսական պահանջմունքների բավարարման համար: Սպառողական զամբյուղի կազմը և կառուցվածքը տարբեր է լինում՝ կախված ոչ միայն երկրի տնտեսական
զարգացվածության աստիճանից, այլ նաև տվյալ բնակչության ազգային սովորություններից և առանձնահատկություններից: Տարասեռ ապրանքների հավաքածուի գների ագրեգացված ինդեքսը հաշվարկելիս հարկ է հաշվի առնել այն առանձնահատկությունը, որ միմյանց հարաբերելով pq արժեքային նշանակությունները, հարկ է ցույց տալ դրանց փոփոխությունը միայն գների հաշվին կամ այլ խոսքով հարկ է չեզոքացնել տարբեր ժամանակահատվածներում թողարկված ապրանքների քանակի փոփոխության ազդեցությունը արտադրանքի արժեքային ցուցանիշի վրա: Դրա համար հարկ է ապրանքների միևնույն քանակական հավաքակազմը գնահատել երկու տարբեր ժամանակահատվածների գներով, այնուհետ հարաբերել հաշետու շրջանի ցուցանիշը բազիսայինին:
 
== Լասպեյրեսի գների ինդեքս ==
Գների ընդհանուր ինդեքսի ագրեգացված բանաձևն առաջին անգամ առաջարկել է գերմանացի գիտնական Է․ Լասպեյրեսը 1864թ.: Նա առաջարկեց մշակել գների ինդեքս որպես կշիռ ընդունելով բազիսային շրջանի արտադրանքը.
 
<math>I_P^L= \frac{\Sigma(Q_0*P_1)}{\Sigma(Q_0*P_0)}</math>.</center>
 
Որտեղ՝ p 1 -ը և p 0 -ն սպառողական զամբյուղի ապրանքների և ծառայությունների գներն են՝ համապատասխանաբար հաշվետու և բազիսային ժամանակահատվածներում, q 0-ն ապրանքների և ծառայությունների քանակն է բազիսային տարում: Այս ինդեքսը առ այսօր հայտնի է որպես ''Լայսպեյրեսի գների ինդեքս'':
 
== Պաաշեի գների ինդեքս ==
1874թ. գերմանացի մեկ այլ գիտնական Հ. Պաաշեն, առաջարկեց մշակել գների ինդեքս ընթացիկ շրջանի արտադրանքի q 1 հիման վրա, որն էլ ստացավ ''Պաաշեի գների ինդեքս'' անվանումը, որը ունի հետևյալ տեսքը․
 
<math>I_P^P= \frac{\Sigma(Q_1*P_1)}{\Sigma(Q_1*P_0)}</math>.</center>
 
 
Տող 24 ⟶ 27՝
XX դարի սկզբին ամերիկացի տնտեսագետ ''Ի. Ֆիշերը'' առաջարկեց երկու ինդեքսների փոխարեն հաշվարկել մեկ ինդեքս, որն իրենից ներկայացնում է այդ երկու ինդեքսների միջին երկրաչափականը, այսինքն երկու ինդեքսների արտադրյալի քառակուսի արմատը․
 
== Ֆիշերի գների ինդեքս ==
<math>I_F^P= \surd\frac{\Sigma(Q_0*P_1)}{\Sigma(Q_0*P_0)} \frac{\Sigma(Q_1*P_1)}{\Sigma(Q_1*P_0)} </math>.</center>
 
Այս ինդեքսը անվանում են “''իդեալական''”, քանզի վերջինս նախապատվություն չի տալիս ոչ հաշվետու, ոչ բազիսային ժամանակաշրջանի արտադրանքին: Սակայն այս ինդեքսը պրակտիկայում սակավ կիրառություն ունի հաշվարկման ձևաչափի և տնտեսական մեկնաբանության բարդության պատճառով:<ref>[Հովսեփ Աղաջանյան - Տնտեսագիտության տեսություն գիրք]</ref>
Տող 37 ⟶ 41՝
Սպառողական գների ինդեքսի հաշվարկը կատարվում է Լասպեյրեսի բանաձևով։
 
<math>CPI=I_L= \frac{\Sigma(Q_0*P_1)}{\Sigma(Q_0*P_0)}</math>.</center>
 
[[Կատեգորիա:Արժեզրկում]]