«Կառավարչական հաշվառում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Կառավարչական հաշվառում''', տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերման, հավաքագրման, վերլուծության, վերամշակման և դրանք կառավարչական անձնակազմին փոխանցելու գործընթաց, որն օգտագործվում է կազմակերպության գործունեության պլանավորման, կազմակերպման և կառավարման համար:
 
[[Կազմակերպություն]]ները անընդհատ ստանում են ահռելի քանակությամբ օպերատիվ [[տեղեկատվություն]], որն անհրաժեշտ է դասակարգել և խմբավորել, որի հիման վրա էլ անհրաժեշտ է կայացնել կառավարչական որոշումներ: Կառավարչական հաշվառումը զբաղվում է հենց այդ տեղեկատվության հավաքագրմամբ, վերամշակմամբ և վերլուծությամբ: Այսպիսով այն նախատեսված է ներքին կառավարչական խնդիրները լուծելու, արտադրանքի թողարկման ծախսումների օպերատիվ հաշվառման և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կառավարչական օղակներին տեղեկատվության տրամադրման համար: Կառավարչական հաշվառման տեղեկատվութունը տրամադրվում է միայն կազմակերպութան տեղեկատվության ներքին օգտագործողներին` ղեկավարներին, ֆինանսական ստորաբաժանման աշխատակիցներին և թույլատվություն ունեցող այլ անձանց: Ընդ որում այս տվյալները գաղտնի են, հետևաբար դրանք չեն կարող օգտագործվել տեղեկատվության արտաքին օգտագործողների կողմից:
 
== Կառավարչական հաշվառման ծագում և զարգացում ==