«Լուսնի խավարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 2.
[[Պատկեր:Lunar eclipse April 15 2014 California Alfredo Garcia Jr1.jpg|250x250px|մինի|Լուսնի լրիվ խավարում]]
[[Պատկեր:Blood Moon.tif|250x250px|մինի|Լուսնի խավարման անցման ժամանակաշրջան]]
'''Լուսնի խավարում''' (Lunar Eclipse), [[Լուսին|Լուսնի]] [[Խավարում|խավարումը]] [[Երկիր|Երկիրի՝]] [[Արեգակ|Արեգակի]] և Լուսնի միջև գտնվելու երևույթն է։ Արեգակից լուսավորվող Երկիրը հակառակ ուղղությամբ կոնաձև ստվեր է գցում՝ շրջապատված կիսաստվերով։ Այսպիսի դասավորության հետևանքով Լուսինն ընկնում է Երկրի ստվերի մեջ և տեղի է ունենում Լուսնի խավարում։ Լուսնի խավարումը կոչվում է լրիվ, եթե այն ամբողջապես ընկղմվում է Երկրի ստվերի մեջ։ Իսկ եթե ստվերում է գտնվում Լուսնի սկավառակի միայն մի մասը, ապա լինում է մասնակի խավարում։<ref>[Սերգեյ Ներսիսյան «Աստղագիտություն» 10-րդ դասարանի դասագիրք, 2001]</ref>
 
Ի տարբերություն Արեգակի խավարման փուլի, Լուսնի խավարումը հնարավոր է դիտել միայն լիալուսնի ժամանակ։ Լուսնի լրիվ խավարումները ավելի երկարատև են՝ գրեթե երկու ժամ։ Սեփական լույս չունենալու պատճառով թվում է, թե լրիվ խավարման փուլում Լուսինը չպետք է երեևա, սակայն այն մեզ է ներկայանում դեղնակարմրավուն երանգով։ Բանն այն է, որ Արեգակի ճառագայթները, շոշափելով Երկրի մակերևույթն ու երկար ճանապարհ անցնելով նրա [[մթնոլորտ]]<nowiki/>ով, կարմրում են ու բեկվելով՝ ուղղվում դեպի Լուսին։ Այս պատճառով էլ Լուսնի լրիվ խավարումը երբեմն անվանում են «Արյունոտ Լուսին» (Blood Moon), որը, սակայն, գիտական տերմին չէ։<ref>[http://www.space.com/15689-lunar-eclipses.html Lunar Eclipses: What Are They?]</ref>
Տող 24.
 
Սակայն բոլոր մշակույթներում չէ, որ Լուսնի խավարումը վատ նշան է։ Օրինակ Աֆրիկայում կար առասպել, ըստ որի խավարման ժամանակ արևն ու լուսինը միմյանց հետ կռվելուց հետո հաշտվում էին։<ref>[http://news.nationalgeographic.com/news/2014/04/140413-total-lunar-eclipse-myths-space-culture-science/ Lunar Eclipse Myths From Around the World]</ref>
 
==Տես նաև==
*[[Արեգակի խավարում]]
 
==Ծանոթագրություններ==
{{Ծանցանկ}}
 
==Արտաքին հղումներ==
* [http://www.krugosvet.ru/enc/nauka_i_tehnika/astronomiya/ZATMENIYA.html#1002081-L-111 Таблицы затмений] — энциклопедия «Кругосвет»
* [http://news.mail.ru/video/160879/ Какие сюрпризы космос преподнесёт землянам в 2014 году]
{{Արտաքին հղումներ}}
{{ՎՊԵ}}