«Մակածություն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 64 բայտ ,  4 տարի առաջ
== Գիտական մակածություն ==
Գիտական ինդուկցիան այնպիսի ինդուկտիվ մտահան­գում է, որի դեպքում, ուսումնասիրելով քննարկվող խմբի որոշ առարկաների առաջացման պատճառները և հանգելով որոշակի եզրակացության, վերջինս տարածում ենք առար­կաների անբողջ խմբի վրա: Գիտական ինդուկցիայի հիմնական առավելությունը պարզ թվարկման միջցով ինդուկցիայի նկատմամբ այն է, որ հիմնված Է պատճառակցական կապի բացահայտման վրա, որն էլ ավելի է բարձրացնում եզրակացության ճշմար­տության հավանականության աստիճանը: Այս ինդուկցիայի դեպքում ևս հնարավոր են տրամաբա­նական սխալներ, մասնավորապես սրանից հետո, նշանա­կում է սրա պատճառով սխալը: Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ դիտարկվող երևույթին նախորդող ամեն մի եր­ևույթ ընդունվում Է որպես պատճառ: Թեև պատճառն իրոք պետք է նախորդի հետևանքին, սակայն ոչ ամեն նախորդող երևույթ հաջորդող երևույթի պատճառն է: Օրինակ, երկրաշարժից առաջ օձերը փախչում են այն տարածքից, որտեղ երկրաշարժ է տեղի ունենալու: Դա, իհարկե, չի նշանակում, թե երկրաշարժի պատճառը օձերի փախուստն է<ref>[https://chairoflogicphiloscult.files.wordpress.com/2013/02/brutyan.pdf Գ․ Բրուտյան - Տրամաբանություն, Երևան 1998] </ref>:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=341}}