«Մակածություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
n-րդ գնդակը սև է։</poem>
Տվյալ սենյակում բացի ուսումնասիրված գնդակներից ուրիշ գնդակներ չկան։
 
Հետևաբար տվյալ սենյակի բոլոր գնդակները սև են։
 
 
== Ոչ լրիվ մակածություն ==
Մակածությունը, կարող է լինել նաև ոչ լրիվ։ Ոչ լրիվ մակածության տարատեսակներն են՝ պարզ թվարկման ինդոիկցիա և գիտական մակածություն (ընտրության և բեկոնմիլյան)։ Ոչ լրիվ մակածությունի եզրակացության ճշմարիտ լինելու հավանականությունը կախված է այն բանից, թե ինչ հիմունքով է կատարվում անցումն ընդհանուրին։ [[Դասական]] էմպիրիստական [[փիլիսոփայություն|փիլիսոփայության]] և տրամաբանության մեջ մակածությունը գնահատվել է որպես փորձնական տվյալներն ընդհանրացնելու, օրենքներ ձևակերպելու միջոց, ինդուկտիվ մտահանգումներն ու [[մեթոդ]]ները դիտվել են որպես [[հայտնագործություն|հայտնագործության]] ալգորիթմներ։ Սակայն այդ մեթոդներով հնարավոր է ձևակերպել միայն փորձնական առնչություններ, բայց ոչ տեսական լայն ընդհանրացումներ։ Ժամանակակից ինդուկտիվ տրամաբանությունն ուշադրությունը փոխադրել է ընդհանուր դրույթների ([[հիպոթեզների]]) հիմնավորման խնդրի վրա. ուսումնասիրվում է [[հիպոթեզի]] հավանականության կախումը դրա հետ առնչվող դրույթների և, հատկապես, փորձով ստուգելի մասնավոր պընդումների հավանականությունից։ Հիշյալ խնդրին հաջողությամբ կարող է ծառայել մաթեմատիկական հավանականությունների տեսության ձևական աքսիոմատիկայի տրամաբանական մեկնաբանությունը։ Այս իմաստով ժամանակակից [[ինդուկտիվ]] տրամաբանությունը ներկայանում է որպես հավանականային տրամաբանություն։ Գոյություն ունեն մակածության մի քանի տեսակներ (օրինակ՝ [[Մաթեմատիկական ինդուկցիա]])։
 
Այս իմաստով ժամանակակից [[ինդուկտիվ]] տրամաբանությունը ներկայանում է որպես հավանականային տրամաբանություն։ Գոյություն ունեն մակածության մի քանի տեսակներ (օրինակ՝ [[Մաթեմատիկական ինդուկցիա]])։
 
== Գիտական մակածություն ==
Գիտական ինդուկցիան այնպիսի ինդուկտիվ մտահան­գում է, որի դեպքում, ուսումնասիրելով քննարկվող խմբի որոշ առարկաների առաջացման պատճառները և հանգելով որոշակի եզրակացության, վերջինս տարածում ենք առար­կաների անբողջ խմբի վրա: Գիտական ինդուկցիայի հիմնական առավելությունը պարզ թվարկման միջցով ինդուկցիայի նկատմամբ այն է, որ հիմնված Է պատճառակցական կապի բացահայտման վրա, որն էլ ավելի է բարձրացնում եզրակացության ճշմար­տության հավանականության աստիճանը: Այս ինդուկցիայի դեպքում ևս հնարավոր են տրամաբա­նական սխալներ, մասնավորապես սրանից հետո, նշանա­կում է սրա պատճառով սխալը: Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ դիտարկվող երևույթին նախորդող ամեն մի եր­ևույթ ընդունվում Է որպես պատճառ: Թեև պատճառն իրոք պեւրքպետք է նախորդի հետևանքին, սակայն ոչ ամեն նախորդող երևույթ հաջորդող երևույթի պատճառն է: Օրինակ, երկրաշարժից առաջ օձերը փախչում են այն տարածքից, որտեղ երկրաշարժ է տեղի ունենալու: Դա, իհարկե, չի նշանակում, թե երկրաշարժի պատճառը օձերի փախուստն է:<ref>[https://chairoflogicphiloscult.files.wordpress.com/2013/02/brutyan.pdf Գ․ Բրուտյան - Տրամաբանություն, Երևան 1998] </ref>:
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=341}}
 
104 005

edits