Առանց խմբագրման ամփոփման
No edit summary |
No edit summary |
||
== Գիտական մակածություն ==
Գիտական ինդուկցիան այնպիսի ինդուկտիվ մտահանգում է, որի դեպքում, ուսումնասիրելով քննարկվող խմբի որոշ առարկաների առաջացման պատճառները և հանգելով որոշակի եզրակացության, վերջինս տարածում ենք առարկաների անբողջ խմբի վրա: Գիտական ինդուկցիայի հիմնական առավելությունը պարզ թվարկման միջցով ինդուկցիայի նկատմամբ այն է, որ հիմնված Է պատճառակցական կապի բացահայտման վրա, որն էլ ավելի է բարձրացնում եզրակացության ճշմարտության հավանականության աստիճանը: Այս ինդուկցիայի դեպքում ևս հնարավոր են տրամաբանական սխալներ, մասնավորապես սրանից հետո, նշանակում է սրա պատճառով սխալը: Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ դիտարկվող երևույթին նախորդող ամեն մի երևույթ ընդունվում Է որպես պատճառ: Թեև պատճառն իրոք պեւրք է նախորդի հետևանքին, սակայն ոչ ամեն նախորդող երևույթ հաջորդող երևույթի պատճառն է: Օրինակ, երկրաշարժից առաջ օձերը փախչում են այն տարածքից, որտեղ երկրաշարժ է տեղի ունենալու: Դա, իհարկե, չի նշանակում, թե երկրաշարժի պատճառը օձերի փախուստն է:<ref>[https://chairoflogicphiloscult.files.wordpress.com/2013/02/brutyan.pdf Գ․ Բրուտյան - Տրամաբանություն, Երևան 1998] </ref>
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=341}} [[Կատեգորիա:Տրամաբանության եզրույթներ]]
|