«Խտացնող միջուկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
 
== Նշանակությունը ==
Խտացնող միջուկները ունեն որոշիչ նշանակություն ջրային գոլորշիների խտացման գործում: Եթե օդում չլինեն խտացնող միջուկներ, ապա ջրային գոլորշիների խտացում տեղի չի ունենա անգամ 400-600 % հարաբերական խոնավության պայմաններում:: Սակայն, երբ օդի մեջ հայտնվեն անգամ չնչին քանակությամբ ծխի կամ փոշու մասնիկներ, ապա անմիջապես տեղի կունենա ջրային գոլորշիների խտացում: Միջուկների նշանակությունը կայանում է նրանում, որ կաթիլի ուռուցիկ մակերևույթի վրա գոլորշիների հագեցման առանձգականությունն ավելի մեծ է, քան հարթ մակերևույթի վրա: Կաթիլի փոքրացումը բերում է նրա ուռուցիկության և գոլորշիների հագեցման առանձգականության մեծացմանը: Այդ պատճառով, եթե կաթիլներն առաջանային ջրային գոլորշիների մոլեկուլների անմիջական միացումով, ապա դրանք կլինեին այնքան փոքր և այնքան մեծ կորություն կունենաին, որ դրանց գոյության համար անհրաժեշտ կլիներ ջրային գոլորշիների բավականին մեծ գերհագեցում: Հակառակ դեպքում այդ կաթիլները կգոլորշանային օդում: Սակայն, մթնոլորտում ջրային կաթիլների առաջացումը տեղի է ունենում առանց չափազանց մեծ գերհագեցման, որը տեսի է ունենում խտացնող միջուկների շնորհիվ, որոնց վրա նստելով ջրային գոլորշիների մոլեկուլները առաջացնում են փոքր կորությամբ խոշոր կաթիլներ, որի հետևանքով գոլորշիների հագեցման առանձգականությունն այդպիսի կաթիլների մակերևույթների վրա դառնում են ավելի փոքր:Կաթիլների հետագա մեծացմանը ընդառաջ այն ավելի է փոքրանում և մոտենում է հարթ մակերևույթի վրա գոլորշիների հագեցման առանձգականությանը:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Աղբյուրներ ==
# Թ.Գ. Վարդանյան, Վ.Գ. Մարգարյան, Օդերևութաբանություն և կլիմայագիտություն, Երևան 2014: