«Ոստիկանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 31.
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, [[1920]] թվականի [[դեկտեմբերի 12]]-ին, հանրապետության հեղկոմի որոշմամբ ստեղծված Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կազմում սկսել է իր գործունեությունը ծավալել միլիցիան: Այդ որոշման հիման վրա, հանրապետության Ներքին գործերի ժողկոմի հրամանով տեղական կառավարման նախկին համակարգը վերացվել է և ստեղծվել է բանվորագյուղացիական միլիցիա: 1920 թվականի [[դեկտեմբերի 15]]-ին ([[Հայկական ԽՍՀ]]-ի միլիցիայի հիմնադրման օրն է) ստեղծվել են միլիցիայի առաջին ջոկատները: Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը [[1930]] թվականին վերացվել է, իսկ [[1934]] թվականին վերականգնվել: [[1946]] թվականից վերակազմվել է ՀԽՍՀ Ներքին գործերի նախարարությունը, որը [[1962]]-[[1968]] թվականներին կոչվել է Հասարակական կարգի պահպանության նախարարություն: Հայկական ԽՍՀ-ի Ներքին գործերի առաջին նախարարը [[Իսահակ Դովլաթյան]]ն էր ([[1920]]-[[1921]]թթ.):
 
Անկախություն ձեռք բերելուց հետո [[Հայաստան | Հայաստանի Հանրապետության]] [[նախագահ]]ի [[1992]] թվականի [[հունիսի 21]]-ի հրամանագրով ձևավորվել են Ներքին գործերի նախարարության զորքերը: [[2001]] թվականի [[ապրիլի 16]]-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, իսկ ապրիլի 16-ը հայտարարվել է ոստիկանության օր: [[2002]] թվականի [[հունիսի 30]]-ին ընդունվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն Ներքին գործերի նախարարությունը [[2003]] թվականի [[հունվարի 1]]-ից վերակազմավորվել է [[ՀՀ ոստիկանություն | Հայաստանի Հանրապետության ոստիկանության]]: Առաջին անգամ ՀՀ ոստիկանապետի պաշտոնն ստանձնել է [[Հայկ Հարությունյան (ոստիկան) | Հայկ Հարությունյանը]]: