«Հասկացություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
''Ըստ ծավալի'' հասկացությունները լինում են եզակի և ընդհանուր:
 
''Եզակի'' է այն հասկացությունը, որի [[Ծավալ|ծավալն]] ընդգրկում է միայն մեկ առարկա, օրինակ՝ [[Հայաստան]], [[Հարաբերականության տեսություն|հարաբերականության տեսության]] հիմնադիր, [[Էվկլիդեսյան երկրաչափություն]], [[Մարս (մոլորակ)|Մարս]] և այլն:
 
''Ընդհանուր'' է այն հասկացությունը, որի ծավալը տարածվում է մեկից ավելի առարկաների վրա. օրինակ՝ [[եռանկյուն]], [[դելֆին]], ներդաշնակ տատանում, [[Կենդանական աշխարհ|կենդանական աշխարհին]] վերաբերող [[բառ]]: Ընդհանուր հասկացություններն իրենց հերթին լինում են ''սահմանափակ'' և ''անսահմանափակ'':
* ''Սահմանափակ'' են այն ընդհանուր հասկացությունները, որոնց ծավալի մեջ ընդգրկված առարկաները հնարավոր է հաշվել, օրինակ, [[աշխարհամաս]], [[Միավորված ազգերի կազմակերպություն|ՄԱԿ]]-ի անդամ, [[Հայկական եկեղեցիների ցանկ|հայկական եկեղեցի]]:
 
* ''Անսահմանափակ'' են այն ընդհանուր հասկացությունները, որոնց ծավալում ներառված առարկաների [[Թիվ|թիվը]] գործնականորեն հնարավոր չէ գրանցել: Այդպիսի հասկացու­թյուններ են' [[աստղ]], բարդ նյութ, բառ, Եզակի և ընդհանուր հասկացությունները, կարող են լինել ''հավաքական'' և ''ոչ-հավաքական'': Եթե հասկացությունն արտացոլում է համասեռ առարկաների խումբ, այն հավաքական է, իսկ եթե սւրտացոլում է այն­պիսի առարկա, որր չի կարելի բաժանել միատեսակ տար­րերի, այն ոչ հավաքական է: Ընդհանուր հավաքական հաս­կացություններ են՝ ջոկատ (բաղկացած է ջոկատայիններից), ծաղկեփունջ (բաղկացած է ծաղիկներից), խնձորի այգի (բաղկացած է խնձորենիներից), իսկ եզակի հավաքական հասկացություններ են՝ Սևքարեցի Սաքոյի անվան ջոկատ, ձեռքիս բռնած ծաղկեփունջը, [[Ստեփան Զորյան (գրող)|Ստեփան Զորյանի]] նկարագ­րած Մարտինի խնձորի այգին։ Ոչ-հավաքական հասկացութ­յուններ են՝ ջոկատային, [[ծաղիկ]], ծառ։[[ծառ]]։
Ըստ ''վերացարկման բնույթի'' հասկացությունները կարող են լինել ''կոնկրետ'' (թանձրացական) և ''վերացական'':
* ''Կոնկրետ'' են այն հասկացությունները, որոնց բովանդա­կության մեջ ամրագրած հատկությունները ներկայացնում են առարկան իր ամբողջության մեջ. օրինակ՝ ապուր, [[թիթեղ]], գրացանկ, ծերունի, [[կամար]]:
 
* ''Վերացական'' են այն հասկացությունները, որոնց բովան­դակության մեջ ամրագրած հատկությունները կարող են պատկանել առարկայի այս կամ այն կողմին, ինչպես նաև տարասեռ առարկաների՝ անկախ այդ առարկաներից. օրինակ, կանաչություն, խիզախություն, դառնություն, հավա­սար, փոքր:
Ըստ ''համեմատության'' հասկացությունները կարող են լի­նել ''հարաբերակցական'' և ''բացարձակ'':
* ''Հարաբերակցական'' են այն հասկացnւթյունները, որոն­ցից մեկի գոյությունը անմիջականորեն ենթադրում է մեկ այլ հասկացության անհրաժեշտությունը. օրինակ, երկար, կարճ, հաստ, բարակ, հեռու, մոտիկ, համարձակ, վախկոտ: Հարաբերակցական հասկացությունները հատուկ երանգ են տալիս գեղարվեստական խոսքին, [[ասացվածք|ժողովրդական ասսւցվածքներինասացվածքներին]], [[Առած-ասացվածք|առածներին]], ինչպես, օրինակ, «Խնդումն ու տրտու­մը միասին են», «Չարիքն ու բարիքը հատուցվում են ըստ ար­ժանվույն», «Թանկից էժանը չկա»:
 
* ''Բացարձակ'' են այն հասկացությունները, որոնք գոյու­թյուն ունեն միմյանցից անկախ, և որոնցից մեկի գոյությունն անմիջականորեն չի ենթադրում մեկ այլ հասկացության անհ­րաժեշտությունը. օրինակ, ադամորդի, բալհովիտ, [[գազար]], [[դափնեկիր]], երկրաբան<ref>[https://chairoflogicphiloscult.files.wordpress.com/2013/02/brutyan.pdf Գ․ Ա․ Բրուտյան, «Տրամաբանություն», Երևան 1998]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==