«Մարս (մոլորակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 524.
Տեսլայի վարկածը ստացավ հայտնի բրիտանացի ֆիզիկոս [[Ուիլիամ Թոմսոն (լորդ Կելվին)|Ուիլիամ Թոմսոն]]ի կրքոտ օժանդակությունը, ով, այցելելով ԱՄՆ 1902 թվականին, ասաց, որ իր կարծիքով Տեսլան ստացել է մարսեցիների ազդանշանը, որը ուղարկվել էր ԱՄՆ<ref name=cheney81>{{cite book | last=Չինի | first=Մարգարետ | title=Տեսլա, մարդը ժամանակից դուրս | publisher=Prentice-Hall | year=1981 | location=Englewood Cliffs, New Jersey | page=162 | isbn=978-0-13-906859-1 | oclc=7672251 }}</ref>։ Սակայն, հետագայում [[Ուիլիամ Թոմսոն (լորդ Կելվին)|Ուիլիամ Թոմսոն]]ը կտրականապես հերքում էր, իր կողմից այդպիսի արտահայտության անելու փաստը՝ «Իրականում ես ասել եմ, որ Մարսի բնակիչները, եթե նրանք գոյություն ունեն, անկասկած կարող են տեսնել [[Նյու Յորք]]ը, մասնավորապես նրա էլեկտրական լույսերը»<ref name=nyt020511>{{cite news | title=Լորդ Կելվինի մեկնումը | work=Նյու Յորք Թայմս | date= 11 մայիս 1902 | page=29 }}</ref>։
 
Այսօր, կյանքի զարգացման և պահպանման անհրաժեշտ պայման է համարվում մոլորակի վրա հեղուկ ջրի առկայությունը նրա մակերևույթի վրա։ Ինչպես նաև գոյություն ունի նաև պայման, որ մոլորակի ուղեծիրը գտնվի այսպես կոչված [[Բնակելի գոտի|Բնակելի գոտում]], որը Արեգակնային համակարգում սկսվում է [[Վեներա (մոլորակ)|Վեներայից]] այն կողմ և սահմանափակվում է Մարսի մեծ կիսաառանցքով<ref name=Nowack>{{cite web|title=Արեգակնային համակարգի գնահատված բնակելի գոտին|publisher=Պերդյու համալսարանի Երկրի և մթնոլորտային գիտությունների բաժին|first=Ռոբերտ Լ.|last=Նովակ|url=http://web.ics.purdue.edu/~nowack/geos105/lect14-dir/lecture14_files/image022.jpg|accessdate=2009 թ․ ապրիլի 10|archiveurl=http://www.webcitation.org/616X3531S|archivedate=2011-08-21}}</ref>։ Պերիհելիի ժամանակ Մարսը գտնվում է այս գոտու մեջ, սակայն ցածր մթնոլորտային ճնշումը խոչնդոտումխոչընդոտում է հեղուկ ջրի առաջացմանը զգալի տարածության վրա բավականին երկար ժամանակի ընթացքում։ Վերջին տվյալները վկայում են այն մասին, որ Մարսի մակերևույթի վրա գոյացած ցանկացած ջուրը չափազանց աղի է կամ թթվային երկրանման կյանքի պահպանման համար<ref name=saltlife>{{cite news | date=15 փետրվար 2008 | title=Մարսը «չափազանց աղի» է կյանքի համար | publisher=BBC News | first=Հելեն | last=Բրիգս | url=http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/7248062.stm | accessdate=2008 թ․ փետրվարի 16 }}</ref>։
 
Մագնիտոլորտի բացակայությունը և չափազանց բարակ մթնոլորտը նույնպես հանդիսանում են կյանքի պահպանման համար խնդիրներ։ Մոլորակի մակերևույթին մոտ տեղի են ունենում տաք հոսանքների չափազանց թույլ տեղաշարժեր, այն վատ է մեկուսացված [[Արեգակնային քամի|Արեգակնային քամու]] մասնիկների ռմբակոծությունից։ Բացի այդ, տաքանալիս սառած ջուրը ակնթարթորեն գոլորշիանում է, ցածր մթնոլորտային ճնշման պատճառով, շրջանցելով հեղուկ վիճակը։ Մարսը նույնպես գտնվում է այսպոս կոչված «երկրաբանական մահվան» եզրին։ Հրաբխային գործունեության դադարեցումը ամենայն հավանականությամբ կանգնեցրել է միներալների և քիմիական տարրերի շրջապտույտը մակերևույթի և մոլորակի ընդերքի միջև<ref name=hannsson97>{{cite book | last=Հանսսոն | first=Անդերս | title=Մարսը և կյանքի զարգացումը | publisher=Ուիլեյ | year=1997 | isbn=0-471-96606-1 }}</ref>։