«Հասկացություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2.
'''Հասկացություն''', [[Տրամաբանություն|տրամաբանության]] մեջ՝ մտքի տարրական ձև, որը արտացոլում է առարկան (առարկայացված իրողությունը) իր էական հատկություններով (օրինակ, [[մարդ]], [[անձրև]], [[գեղեցկություն]])։
 
Հասկացությունները կազմավորվում են մտավոր գործողությունների, մասնավորապես աբստրակցիայի և ընդհանրացման միջոցով։ Հ-յանՀասկացության կառուցվածքի մեջ տարբերում են բովանդակություն՝ նրա մեջ արտացոլված հատկությունների ամբողջությունը, և ծավալ՝ առարկաների այն դասը, որն ըստ այդ հատկությունների ընդգրկվում է տվյալ հասկացությամբ։ Որքան լայն է հասկացության բովանդակությունը, այնքան նեղ է նրա ծավալը[[ծավալ]]ը, և հակառակը։ Հասկացությունները բովանդակությամբ լինում են դրական ([[կաթնասուն]]) և ժխտական (ոչ կաթնասուն), հարաբերակցական (աջ կողմ) և անհարաբերակցական ([[պետություն]]), ծավալով՝ եզակի (Արեգակ) և ընդհանուր ([[էլեկտրոն]]), դատարկ ([[հրեշտակ]], ամենամեծ թիվ) և ոչ դատարկ ([[թիվ]])։ Առավել ընդհանուր գիտական հասկացությունները կատեգորիաներն են։ Ըստ ծավալի հասկացությունները միմյանց նկատմամբ գտնվում են նույնության, խաչավորման, ստորադասության (սեռի[[սեռ]]ի ու տեսակի), արտագոյության հարաբերության մեջ։ Հասկացությունները դատողության կազմում [[Տերմին|տերմիններ]] են։ ժամանակակից տրամաբանության մեջ հասկացության ներկայացման առավել ճշգրիտ միջոցը պրեդիկատների տրամաբանության լեզուն է (պրեդիկատների հաշիվ)։ [[Հոգեբանություն|Հոգեբանության]] և [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] մեջ հասկացություն լայն իմաստով նշանակում է առարկաների վերաբերյալ ամբողջական գիտելիքը[[գիտելիք]]ը, գաղափարը[[գաղափար]]ը, նրանց էության արտացոլումը։ Հասկացությունների միջոցով հնարավոր է ներկայացնել ընդհանուրը և օրինաչափը։ Այդ առումով հասկացությունները ճանաչողության պրոցեսի հանգուցակետեր են, ճանաչողության արդյունքների խտացումներ։ Յուրաքանչյուր հասկացություն արտացոլում է տվյալ դասի առարկաների ընդհանրությունը, որով այդ դասը տարբերվում է մյուս բոլոր դասերից, և այն, ինչով այդ դասը հարաբերվում է այլ դասերի։ Դրանով հնարավոր է վերջավոր թվով հասկացություններով ընդգրկել անվերջ թվով օբյեկտներ և միաժամանակ մասնաբաժան, համակարգված ձևով արտացոլել իրականության բազմազանությունը, այսինքն՝ ստեղծել գիտական համակարգ։ Հասարակական-արտադրական գործունեության, իրականության ճանաչման ու գիտության զարգացման ընթացքում ստեղծվում են նորանոր հասկացություններ, ճշգրտվում եղած հասկացությունների բովանդակությունը, նրանց ընդգրկման սահմանները։ Հասկացությունները, բովանդակությամբ համապատասխանելով իրականությանը, ունեն օբյեկտիվ նշանակություն՝
== '''Հասկացության տեսակները''' ==
Հասկացությունները կարելի է բաժանել տեսակների՝ ըստ այս կսւմ այլ հատկանիշի:
 
''Ըստ ծավալի'' հասկացությունները լինում են եզակի և ընդհանուր:
 
''Եզակի'' է այն հասկացությունը, որի ծավալն ընդգրկում է միայն մեկ առարկա, օրինակ՝ Հայաստան, հարաբերականության տեսության հիմնադիր, Էվկլիդեսյան երկրաչափություն, Մարս և այլն:
 
'''Ընդհանուր''' է այն հասկացությունը, որի ծավալը տարածվում է մեկից ավելի առարկաների վրա. օրինակ՝ եռանկյուն, դելֆին, ներդաշնակ տատանում, կենդանական աշխարհին վերաբերող բառ:
Ընդհանուր հասկացություններն իրենց հերթին լինում են '''սահմանափակ''' և '''անսահմանափակ''':
 
''Սահմանափակ'' են այն ընդհանուր հասկացությունները, որոնց ծավալի մեջ ընդգրկված առարկաները հնարավոր է հաշվել, օրինակ, աշխարհամաս, ՄԱԿ-ի անդամ, հայկական եկեղեցի:
 
''Անսահմանափակ'' են այն ընդհանուր հասկացությունները, որոնց ծավալում ներառված առարկաների թիվը գործնականորեն հնարավոր չէ գրանցել: Այդպիսի հասկացու­թյուններ են' աստղ, բարդ նյութ, բառ,
Եզակի և ընդհանուր հասկացությունները, կարող են լինել ''հավաքական'' և ''ոչ-հավաքական'': Եթե հասկացությունն արտացոլում է համասեռ առարկաների խումբ, այն հավաքական է, իսկ եթե սւրտացոլում է այն­պիսի առարկա, որր չի կարելի բաժանել միատեսակ տար­րերի, այն ոչ հավաքական է: Ընդհանուր հավաքական հաս­կացություններ են՝ ջոկատ (բաղկացած է ջոկատայիններից), ծաղկեփունջ (բաղկացած է ծաղիկներից), խնձորի այգի (բաղկացած է խնձորենիներից), իսկ եզակի հավաքական հասկացություններ են՝ Սևքարեցի Սաքոյի անվան ջոկատ, ձեռքիս բռնած ծաղկեփունջը, Ստեփան Զորյանի նկարագ­րած Մարտինի խնձորի այգին։ Ոչ-հավաքական հասկացութ­յուններ են՝ ջոկատային, ծաղիկ, ծառ։
 
Ըստ '''վերացարկման բնույթի''' հասկացությունները կարող են լինել ''կոնկրետ'' (թանձրացական) և ''վերացական'':
 
''Կոնկրետ'' են այն հասկացությունները, որոնց բովանդա­կության մեջ ամրագրած հատկությունները ներկայացնում են առարկան իր ամբողջության մեջ. օրինակ՝ ապուր, թիթեղ, գրացանկ, ծերունի, կամար:
 
''Վերացական'' են այն հասկացությունները, որոնց բովան­դակության մեջ ամրագրած հատկությունները կարող են պատկանել առարկայի այս կամ այն կողմին, ինչպես նաև տարասեռ առարկաների՝ անկախ այդ առարկաներից. օրինակ, կանաչություն, խիզախություն, դառնություն, հավա­սար, փոքր:
 
Ըստ '''համեմատության''' հասկացությունները կարող են լի­նել ''հարաբերակցական'' և ''բացարձակ'':
 
'''Հարաբերակցական''' են այն հասկացnւթյունները, որոն­ցից մեկի գոյությունը անմիջականորեն ենթադրում է մեկ այլ հասկացության անհրաժեշտությունը. օրինակ, երկար, կարճ, հաստ, բարակ, հեռու, մոտիկ, համարձակ, վախկոտ: Հարաբերակցական հասկացությունները հատուկ երանգ են տալիս գեղարվեստական խոսքին, ժողովրդական ասսւցվածքներին, առածներին, ինչպես, օրինակ, «Խնդումն ու տրտու­մը միասին են», «Չարիքն ու բարիքը հատուցվում են ըստ ար­ժանվույն», «Թանկից էժանը չկա»:
 
'''Բացարձակ''' են այն հասկացությունները, որոնք գոյու­թյուն ունեն միմյանցից անկախ, և որոնցից մեկի գոյությունն անմիջականորեն չի ենթադրում մեկ այլ հասկացության անհ­րաժեշտությունը. օրինակ, ադամորդի, բալհովիտ, գազար, դափնեկիր, երկրաբան<ref>[https://chairoflogicphiloscult.files.wordpress.com/2013/02/brutyan.pdf Գ․ Ա․ Բրուտյան, «Տրամաբանություն», Երևան 1998]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=253}}
 
 
[[Կատեգորիա:Միտք]]