«Կենսացենոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5), ): → )։ oգտվելով ԱՎԲ
չ ուղղագրական
Տող 16.
== Կենսացենոզի տեսակային կազմը ==
Կենսացենոզի տեսակային կազմը նրա կազմության մեջ մտնող տեսակների ամբողջությունն է։ Կախված միջավայրի գործոններից՝ կենսացենոզը բնութագրվում է տեսակային բազմազանությամբ և տեսակների թվային հարաբերությամբ։ Գլխավոր սահմանափակող գործոններն են համարվում [[ջերմաստիճան]]ը, խոնավությունը [[լույս]]ը եւ այլն։ բարձրլեռնային [[էկոհամակարգ]]երի կենսացենոզները բնութագրվում են աղքատ տեսակային կազմով և կազմված են [[բույսեր]]ի և [[կենդանիներ]]ի տասնյակ և հարյուրավոր, իսկ արևադարձային [[անտառ]]ների, [[կորալյան խութեր]]ի (բուսախութերի), [[գետեր]]ի, [[հովիտներ]]ի կենսացենոզները բնութագրվում են հարուստ տեսակային կազմով և ընդգրկում են հազարավոր տեսակներ։ Կենսաբազմազանության փոփոխության կարևոր օրինաչափություն է այն, որ արևադարձներից դեպի բարձր լայնություններ այն նվազում է։ Հասարակածին մոտ կենսացենոզները ունեն հարուստ տեսակային կազմ և բազմազան բուսական և կենդանական աշխարհ։ Այդ օրինաչափությունը վերաբերվում է նաև մյուս կենդանի օրգանիզմներին։ Տեսակային կազմի բազմազանությունը որոշվում է տեսակների հարաբերական կամ բացարձակ թվով և կախված է կենսացենոզի տարիքից։ Հասուն կենսացենոզները ունեն տեսակների բազմազանություն։
Եթե կենսացենոզում ինչ-որ տեսակ ունի թվային մեծ առավելություն, ապա այն կոչվում է դոմինանտ տեսակ։ Դոմինանտ տեսակ գոյությու ոնիունի ցանկացած կենսացենոզում։ Օրինակ՝ եղևնու [[անտառ]]ում [[եղևնի]]ները օգտագործում են արեգակնային [[էներգիա]]յի մեծ մասը, ստեղծում են մեծ կենսազանգված, նվազեցնում են քամու շարժման արագությունը և կենսացենոզի մյուս բնակիչների համար ստեղծում բազմաթիվ անբարենպաստ պայմաններ։ Սակայն կան նաև այնպիսի դոմինանտ տեսակներ, առանց որոնց մյուս տեսակները գոյություն ունենալ չեն կարող։ Դրանք ստեղծում են միկրոմիջավայր ամբողջ կենսացենոզի համար։ Դոմինանտ տեսակի վերացման դեպքում մեծ վտանգ է սպառնում ամբողջ կենսացենոզին։ Դոմինանտ տեսակներ հիմնականում համարվում են բույսերը, հազվադեպ՝ կենդանիները։
Կենսացենոզներում կան նաև հազվադեպ հանդիպող երկրորդական տեսակներ։ Դրանց առկայությունը հանդիսանում է համակեցության կայուն զարգացման երաշխիք։ Սովորաբար հարուստ տեսակային կազմ ունեցող կենսացենոզներում բոլոր տեսակներն ունեն առանձնյակների փոքր թվաքանակ։ Գոյությու ունի այսպիսի օրինաչափություն, ըստ որի, ինչքան աղքատ է տեսակային կազմը, այնքան շատ են դոմինանտ տեսակները։ Նման պայմաններում հնարավոր է դոմինանտ տեսակների առանձնկյակների թվաքանակի թռիչքային աճ։
<gallery caption="Կենսացենոզներ" perrow="5">