«Խտացնող միջուկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Խտացնող միջուկները''' պինդ, հեղուկ և գազային մասնիկներն են, որոնց վրա կենտրոնանում են ջրային գոլ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Խտացնող միջուկները''' պինդ, հեղուկ և գազային մասնիկներն են, որոնց վրա կենտրոնանում են ջրային գոլորշիները: Խտացնող միջուկները հանդիսանում են ջրային գոլորշիների խտացման կարևոր պայման:
== Առաջացումը ==
Խտացնող միջուկներ կարող են համարվել քաամու միջոցով վեր բարձրացած աղի մասնիկները, այրման մնացորդները, գիգրոսկոպիկ գազերը, հրաբխի ժայթքման ժամանակ մթնոլորտ արտանետված գիգոսկոպիկ մասնիկները տիեզերական փոշին, ամոնիակի մոլեկուլները, մթնոլորտում` էլետրական պարպումների և Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ առաջացող ազոտական միացությունները, մթնոլորտում պարունակվող ջրի մեջ առկա անլուծելի հանքանյութերը` կվարց, կավ, դաշտային սպաթ և այլն:
 
Խտացնող միջուկների առաջացման հիմնական աղբյուրը համարվում է ցամաքը: Ցամաքի վրա 1 սմ³ օդում խտացնող միջուկների քանակը տատանվում է 10<sup>4</sup>-10<sup>6</sup> սահմաններում, իսկ օվկիանոսների և ծովերի վրա այն տատանվում է մի քանի հարյուրից մինչև 1000-ի սահմաններում:
 
Ամենից ակտիվ խտացնող միջուկներից են գիգրոսկոպիկ մասնիկները: Այս թվին են պատկանում ծովային աղերը, որոնք մթնոլորտում են հայտնվում ուժեղ ալեկոծությունների ժամանակ, երբ ջրային մակերևույթից ջրային խիստ փոքր կաթիլները գոլորշիանում են, իսկ նրանց մեջ լուծված աղերը կախված վիճակում մնում են օդում:
 
Խտացնող միջուկների առաջացման հարցում մեծ նշանակություն ունի նաև մարդը իր տնտեսական գործունեությամբ: Օրինակ ծծմբի անհիդրիդը մեծ քանակությամբ մթնոլորտ է արտանետվում արդյունաբերական գործարաններից ծծմբի այրման արդյունքում:
 
== Դասակարգումը ==
=== Ըստ չափերի ===
 
Ըստ չափերի առանձնացնում են խտացնող միջուկների երեք խումբ`