«Բարեկամավանի հեթանոսական դամբարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
| բնօրինակ անվանում =
| պատկեր = Բարեկամավանի Բարձրյալ Խաչ.jpg
| պատկերի չափ = 300px
| նկարագրություն =
| երկիր = Հայաստան
Տող 55.
| Վիքիպահեստում =
}}
 
'''Բարեկամավանի հեթանոսական դամբարան''' (ավելի հայտնի է որպես '''«Բարձրյալ Խաչ» տաճար'''), հեթանոսական, հետագայում՝ քրիստոնեականի վերածված դամբարան [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Տավուշի մարզ]]ի [[Բարեկամավան]] գյուղի դիմացի բարձունքում, [[Նոյեմբերյան]] քաղաքից 33 կմ հեռավորությամբ։
 
Տող 62 ⟶ 63՝
2004 թ. պետբյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել հուշարձանի հիմնանորոգման համար։ 2004-ի դեկտեմբերին կոթողի նորոգումն ավարտվել է, սակայն տանիքը նախկինի պես բաց է մնում։ 2005 թ. վարչապետի աշխատակազմը ստուգելով պարզել է, որ շինարարները ՙնորոգման գումարը նպատակային են ծախսել՚։ Սակայն, այցելուների վկայությամբ, կոթողի տարբեր կողմերում թափված են Բարձյալ Խաչի պատերի քարերը, դրա փոխարեն կլոր պատի մեջ Նոյեմբերյանի Զորական գյուղի ֆելզիտից 3 նոր շար են կառուցել։ Նոր տեղադրված քարերն ուրիշ տեսակի և գույնի են։ Մինչդեռ կառույցի մաս կազմած և նորոգման ընթացքում այդպես էլ չօգտագործած քարերն այնքան շատ են, որ դամբարանի առաջ դրանից մեծ կույտ, պատնեշ է գոյացած։
Բարեկամավանի դպրոցի պատմության ուսուցիչ Յուրա Չիթչյանը ասում է, որ մինչև նորոգումը հուշարձանը կիսականգուն վիճակում էր, միայն հարավային կողմն էր քանդված։ 1990 թ. վերանորոգման նպատակով կառույցը քանդել են, սակայն սահմանագոտում սկսված կռիվները խանգարել են վերանորոգում սկսելուն։
 
2004-2005 թթ. նորոգումից հետո, Նոր շարերը մի տեղում պատից ակնհայտորեն դուրս են ընկել, ուրիշ տեղերում՝ մեծ չափով ներս ընկել։
 
Յուրա Չիթչյանը հիշում է, որ նախկինում տարբեր կենդանիների գլուխների քանդակներից վերև շարվածքը աստիճանաբար նեղանում էր, իսկ ալավերդցի շինարարների կառուցած ամենավերևի շարը, ընդհակառակը, ավելի է լայնացնում կոթողի վերնամասը։ Չիթչյանի խոսքերով՝ նախկինում Բարձրյալ Խաչի պատերի մեջ հնարավոր չէր ասեղ մտցնել, իսկ ՙնորոգման՚ ժամանակ կրի պատը ցեխով, ցեմենտով սվաղել են։ Ցեմենտի նույն սվաղը նաև կառույցի ներսում է արվել։ Շինարարները ձևափոխել են նաև կլոր դամբարանի մուտքը. նախկինում դռան բացվածքը դեպի արևմուտք թեք է եղել, հիմա ուղիղ բացվածք է։ Բացի այդ, շինարարները կառույցի հիմքը բազալտով շրջանաձև սալապատել են՝ նորից աղավաղելով դամբարանի սկզբնական տեսքը։