«Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 52.
Հայաստանի վաղբրոնզեդարյան մշակույթի վերջին փուլում՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին, հանդես են գալիս այսպես կոչված խողովակակոթառ մարտական կացինները, որոնց նախատիպերը հանդիպում են [[Շումեր]]ի հին [[քաղաք]]ներում և ապա տարածվում [[Իրանական սարահարթ]]ում, Կովկասում, [[Կենտրոնական Ռուսաստան]]ում և մերձ[[դանուբ]]յան շրջաններում։ Փոքր Ասիայում և [[Բալկաններ]]ում այս տիպի զենքերի բացակայությունը մատնանշում է նրանց տարատեսակների ներթափանցման հայաստանյան ուղիները, որոնք Կովկասն ու [[Արևելյան Եվրոպա]]ն կապում էին Առաջավոր Ասիայի քաղաքակրթության հետ։
 
Ժամանակի մշակութային ու տնտեսական փոխհարաբերությունների մեջ որոշակի նշանակություն ուներ [[Տիգրիս]]ից [[Ինդոս]], [[Օքսոս]]ից ու [[Եփրատ]]ից [[Նեղոս]] տարածվող հինարևելյան առևտրական լայն ցանցը, որի մեջ լիովին ընդգրկված էր Հայաստանը՝ Եփրատ-Տիգրիսյան և [[Արարատ]]յան նշանավոր իր ճանապարհներով և, որ գլխավորն է, իր նյութական արտադրության բավականաչափ բարձր մակարդակով։ Հնագիտական նյութերի ուսումնասիրությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ [[Առաջավոր Ասիա]]յի հյուսիսային ծայրամասում ընկնող Հայկական լեռնաշխարհը մ.թ.ա. 3-րդ հազարամյակում իրենից ներկայացնում էր հինարևելյան մշակույթի մի տեղական օջախ՝ տնտեսության հիմնական ճյուղերի զարգացման համեմատաբար բարձր մակարդակով։ Նրա տեղական մշակութիմշակույթի խոր արմատները գնում են դեպի Միջագետք։ Հայաստանը կրում է Միջագետքի ազդեցությունը, սակայն ինքն էլ որոշակի առաջադիմական դեր է կատարում նույնիսկ Առաջավոր Ասիայի մշակութային զարգացման մեջ։
 
== Միջին բրոնզե դար ==