«Հայ Մարմնամարզական Միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
ՀՄՄ անկուսակցական կազմակերպություն է, սակայն վայելում է սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության հովանավորությունը։ Միությունն ունի ծրագիր և կանոնադրություն, առաջնորդվում է ազգային ժողովրդական հիմունքներով և ապակենտրոնացման սկզբունքով։ ՀՄՄ Կենտրոնական վարչությունը միության մասնաճյուղերի գործունեությունը համադրող մի մարմին է։ ՀՄՄ մասնաճյուղեր են գործում (1999) հայաշատ գաղութներ ունեցող երկրներում՝ [[Լիբանան]]ում, [[Սիրիա]]յում, [[Եգիպտոս]]ում, [[Քուվեյթ]]ում, [[Անգլիա]]յում, [[Շվեյցարիա]]յում, [[Արգենտինա]]յում, [[Բրազիլիա]]յում, [[Ուրուգվայ]]ում, [[ԱՄՆ]]-ում, [[Կանադա]]յում: Բյուջեն գոյանում է անդամավճարներից, տարբեր միջոցառումների հասույթներից և նվիրատվություններից։
 
ՀՄՄ ունի [[ֆուտբոլ]]ի, [[բասկետբոլ]]ի, [[վոլեյբոլ]]ի, [[թենիս]]ի, [[հեծանվավազք]]ի և թեթև աթլետիկայի խմբեր։ Հատկապես Լիբանանում և մասամբ Սիրիայում զգալի հաջողությունների են հասել ՀՄՄ ֆուտբոլիստներն ու հեծանվորդները, որոնք բազմիցս հաղթել են երկրի առաջնություններում։ Բեյրութի «Հոմենմեն» ֆուտբոլի թիմը Լիբանանի բազմակի չեմպիոն է և գավաթակիր։ Անցյալում ՀՄՄ ունեցել է նաև սահմանափակ մշակութ․մշակութային գործունեություն։
 
ՀՄՄ մեծ ավանդ ունի հայրենիք-սփյուռք մարզական կապերի սերտացման բնագավառում։ 1959 թվականին, միության հրավերով առաջին անգամ Սիրիա և Լիբանան է այցելել Երևանի «Սպարտակ» ֆուտբոլային թիմը։