«Լևոն Աթոյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
 
== Կենսագրություն ==
Լևոն Աթոյանց ծնվել է [[1930]] թվականի [[սեպտեմբերի 9]]-ին, [[Թբիլիսի]]ում: [[1951]] թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: [[1951]]-[[1954]] թվականներին սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում: Ուսման ընթացքում աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատոր: Այնուհետև, հոր հիվանդ լինելու պատճառով, վերադարձել է [[Թբիլիսի]]: [[1954]] թվականին աշխատել է մեքենաների վերանորագման գործարանում` որպես արհեստավոր: Մեկ տարի հետո աշխատել է Թիֆլիսի Ժողովրդական տանը: [[1955]] թվականին տեղափոխվել է [[Հայաստան]]: [[1956]] թվականից աշխատել է [[Հայֆիլմ կինոստուդիա|«Հայֆիլմ» կինոստուդիա]]յում` որպես կինոօպերատոր: [[1960]] թվականին և [[1963]] թվականին գործուղվել է «Մոսֆիլմ» կինոստուդիա` սեմինարների: Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի: [[1996]]-[[2000]] թվականներին սովորել է Անանիա Շիրակացու անվան համալսարանի լրագրողական բաժնում, այնուհետև օպերատորի կուրսեր է դասավանդել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Որպես կինոօպերատոր` նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ: Պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով: 2012 թվականին արժանացել է [[Հայակ|«Հայակ»]] հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի` հայկական կինոյում ներդրած վաստակի համար:
 
== Կյանքը և կարիերան ==