«Առանց ամառ տարի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Խմբագրում եմ|[[Մասնակից:Valen1988|Valen1988]] ([[Մասնակցի քննարկում:Valen1988|քննարկում]]) 18:33, 26 Հունվարի 2017 (UTC)}}
[[Պատկեր:1816 summer.png|մինի|1816 թվականի ջերմաստիճանը համեմատած ժամանակակիցի հետ: ]]
'''«Տարին առանց ամռան»'''<ref name="islandnet1">{{cite web|url=http://www.islandnet.com/~see/weather/history/1816.htm|title=Weather Doctor's Weather People and History: Eighteen Hundred and Froze To Death, The Year There Was No Summer|date=|publisher=Islandnet.com|accessdate=2012-03-05}}</ref>, 1816 թվականին շնորհված մականուն, որի ժամանակ Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում թագավորել է անսովոր սառը եղանակը: Այսօրվա դրությամբ այդ տարին մնում է ամենասառը տարին՝ հաշված առաջին փաստաթղթավորված օդերևութաբանական դիտումներից:
 
== Պատճառներ ==
Միայն 1920 թվականին ամերիկացի ֆիզիկոս և կլիմայաբան Ուիլյամ Համֆրեյսը գտավ «Տարին առանց ամռան» երևույթի գիտական բացատրությունը: Վերոհիշյալ գիտնականը կլիմայական այդ փոփոխության պատճառը համարեց Տամբորա հրաբխի ժայթքումը: Տիմբորան գործող հրաբուխ է Ինդոնեզիայում՝ Սումբավա կղզում: Հրաբխի ժայթքման ժամանակ աղետին զոհ գնաց ավելի քան 71 հազար մարդ, որը համարվում է ցայսօր գրանցված ամենամեծ զոհերով հրաբխային ժայթքումը: Տիմբորայի ժայթքումը տեղի ունեցավ 1815 թվականի ապրիլին, որի ուժգնությունը ըստ Հրաբխային ժայթքումների սանդղակի (VEI) կազմել է 7 բալ, իսկ հրաբխային մոխրի արտաժայթքումը մթնոլորտ կազմել է 150 կմ³: Այդ հսկայաքանակ մոխրի պատճառով Հյուսիսային կիսագնդում առաջացել է հրաբխային ձմեռ, որը զգացվել է մի քանի տարի շարունակ:
 
Նորագույն հետազոտությունների արդյունքում (2009) պարզվել է, որ արկտիկական սառույցների կազմում, նախքան այս ժայթքումը, վեց տարի առաջ արդեն իսկ եղել են արևադարձային շրջաններում տեղի ունեցած ժայթքման ժամանակ արտանետված մոխրի մնացորդներ: Չնայած այն հանգամանքին, որ այդ ժայթքման մասին չկան գրավոր հիշատակություններ, բայց դրա հետևանքով նույնպես տեղի են ունեցել եղանակային պայմանների փոփոխություններ, ինչպես որ տիմբորանյան ժայթքման ժամանակ: Երկու հրաբուխների ժայթքման արդյունքում դրան հետևող տասնամյակները (1810-1819) համարվեցին ամենասառը եղանակներով տարիները վերջին 550 տարի<ref>[http://www.agu.org/pubs/crossref/2009/2009GL040882.shtml Cole-Dai, J., D. Ferris, A. Lanciki, J. Savarino, M. Baroni, and M. H. Thiemens (2009), Cold decade (AD 1810—1819) caused by Tambora (1815) and another (1809) stratospheric volcanic eruption, Geophys. Res. Lett., 36, L22703, doi:10.1029/2009GL040882]</ref>: