«Լուի Արև արքա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Կոլբեր]]ը զարկ տվեց նաև առևտրին։ Նրա շնորհիվ վերականգնվեցին [[Լևանտ]]ի հետ առևտրական հարաբերությունները, որոնք փլուզվել էին։ Այստեղ սկսվեցին կայուն առևտրական նավատորմներ մեկնել, որի իրավունքը տրվեց [[Մարսել]]ի առևտրականներին։ 1684 թվականին [[Կոլբեր]]ի մահից հետո [[Լևանտ]]ի առևտրական ընկերությունը փլուզվեց, սակայն դրան փոխարինեցին այլ ընկերություններ, սակայն նրանք ևս հավերժ չէին։ 1694 թվականի առևտրական ընկերության փլուզումից հետո այլևս ոչ մի առևտրական ընկերություն չստեղծվեց։ [[Կոլբեր]]ին այստեղ մեծամասամբ հետաքրքրում էր [[Լևանտ]]ի մահուդը, որը ներկրելու նրա ծրագրերը իրականացան միայն նրա մահից անց, երբ որևէ բան [[Կոլբեր]]ի համար այլևս դա չէր նշանակում։ Միայն 1700-1705 թ թվականին [[Լևանտ]]ից [[Մարսել]] է առաքվել 10 300 թոփ մահուդ, ապա 1708-1715 թ թվականին 21 800 թոփ, որը 1763-1773 թ թվականին հասավ 85 300 թոփի։ [[Կոլբեր]]ի նպատակը [[Լևանտ]]ի հետ առևտրի ամրապնդման հարցում [[Մարսել]]ի հզորացումն էր։ Նրա նպատակն էր [[Մարսել]]ը դարձնել [[Լևանտ]]ից եկող ապրանքների կենտրոն, որը կհակակշռեր զարգացող [[Լիվոռնոյ]]ին։ 1685 թվականին [[Լևանտ]]ի առևտրում արգելվեց [[Ֆրանսիա]] տարվող բեռները կայանել այլ կայաններում, բացի [[Մարսել]]ից և [[Ռուսնա]]յից։ Դրանով [[Ֆրանսիա]]ն [[Լևանտ]]ի հետ կատարվող առևտրում դարձավ մոնոպոլ միջերգրածովյան ավազանում։ Այդ իրավունքները ձգտեցին կրճատել 1700 թվականին Միջերկրածովյան առևտրի խորհրդում, սակայն ոչ մի հաջողության հասնել չկարողացան։
 
Հյուսիսային առևտրի բնագավառում [[Ֆրանսիա]]ն ուներ հավակնություններ, որը հիմնականում ուղղված էր Հյուսիսգերմանական քաղաքների՝ [[Համբուրգ]]ի և [[Բրեմեն]]ի, ինչպես նաև [[Մերձբալթյան]] և [[Սկանդինավյան երկրներ]]ի ու [[Ռուսաստան]]ի հետ1։ [[Կոլբերը հենց սկզբից էր ուշադրություն դարձնում դրա վրա։ Խոսքը գնում էր կարևորագույն շուկաների մասին էր, որոնցով կատարվում էր այնպիսի ապրանքների առևտուր, որոնք հույժ անհրաժեշտ էին [[Ֆրանսիա]]յի համար, Դրանցից էր նորվեգական նավի փայտը, շվեդական ածուխն ու մեղրը, ռուսական կանեփաթելը, որոնք «ստրատեգիական ապրանքներ» էին [[Ֆրանսիա]]յի համար։ Սակայն [[Կոլբեր]]ի այդ ձեռնարկը լիովին ձախողվեց և 1671 թվականին [[Բալթիկ ծով]] անցան միայն 18 նավեր 247-ից, որը կազմում էր ընդամենը 7%-ի, միայն 1700 թվականին հասավ 13%-ի, իսկ հետագայում տատանվում էր 1%-6%-ի շրջանում։ Դրանով [[Կոլբեր]]ի հյուսիսային առևտրի ծրագիրը լիովին ձախողվեց։
 
Սակայն այս ամենի հետ կար երկրի աշխատավոր բնակչության հանդեպ ճնշում։ Դա էր հետևանքը, որ ձգտելով պակասեցնել հարկերը՝ նոր հարկեր էին ստեղծում, որով ժողովրդին ճնշում էին ինչքան որ հնարավոր էր։ Ժողովուրդը սովահար էր լինում և այս քաղաքականությանը պատասխանում անընդհատ կրկնվող ապստամբություններով։
32 120

edits