«Գավգամելայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 42.
Սկզբնաղբյուրների համաձայն պարսկական բանակում գտնվող [[այրուձի|հայկական հեծելազոր]]ին կապադովկիացիների հետ համատեղ հաջողվեց ճզմել Պարմենիոնին ու դուրս գալ նրա թիկունքը: [[Արիանոս]]ի հավաստմամաբ, մակեդոնական ձախ թևին ՛՛անխուսափելի կործանում էր սպասում՛՛, եթե Ալեքսանդրը ստիպված նրան օգնության չուղարկեր հեթայրների ու [[Փիլիպոս II Մակեդոնացի|հիպասպիստ]]ների ընտրյալ ջոկատները:
 
Մինչ Պարմենիոնի թևը դիմակայամում էր արյաց բանակի կատաղի հարվածներին՝ Ալեքսանդրը, ինչպես դա եղավ Իսոսում, նպատակադրվել էր հասնել արքայից արքային: Հսկայական դաշտի փոշու օվկիանոսը ցնծվում էր կռվողների ճիչերից ու նժույգների խրխնջոցից: Վերջապես, եկավ մարտի բեկումնային պահը: Մի կողմից Դարեհի ուղղությամբ ահարկու դոփյունով շարժվում էր մակեդոնական փաղանգը, մյուս կողմից սրնթացսրընթաց մոտենում էր ինքը՝ Ալեքսանդրը: Կաթվածահար եղած արքան նոր միայն հասկացավ իրեն շրջապատելու միտումը: Նա անմիջպես շրջեց կառքը և վերստին դիմեց փախուստի։ Այդ պահից Գավգամելայի դաշտավայրը վերածվեց սպանդանոցի: Պարսիկների անկառավարելի դարձած ձախ թևը խուճապահար դիմեց փախուստի:
 
Պարսից աջ թևը որոշ ժամանակ անտեղյակ մնալով արքայի նահանջի մասին շարունակում էր ճնշել Պարմենիոնին։ Հայկական զորամիավորումները մարտը վարեցին մեծ առավելությամբ և լքեցին դաշտը միայն մյուս զորաթևերի ջախջախումից և արքային արքայի փախուստից հետո: Ալեքսանդրը հետապնդում էր Դարեհին, երբ նրան տեղեկացրին Պարմենիոնի զորաթևի կրիտիկական վիճակի մասին։ Նա ստիպված եղավ դադարեցնել հետապնդումն ու վերադառնալ ճակատամարտի վայրը։