«Սևանի ավազան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1005 բայտ ,  4 տարի առաջ
 
Հովիտները կարճ են, ոչ խորը և ունեն ձագարաձև ջրհավաք ավազաններ։ Գոգավորությունում կան կուտակումային հարթավայրեր ([[Ձկնագետ]]ի, [[Գավառագետ]]ի, [[Արգիճի (գետ)|Արգիճիի]], Մասրիկի և այլ գետերի հովիտներ), առավել խոշորը [[Մասրիկի դաշտ]]ն է։ Օգտակար հանածոներից կան պեռլիտ, օբսիդիան, հրաբխային խարամ, բազալտ, անդեզիտ, հրակայուն ապարներ, քրոմիտներ, սնդիկ, տորֆ։ Սևանի գոգովորությունը ունի լեռնացամաքային կլիմա։ Զգալի է լճի մեղմացնող ազդեցությունը։
 
Գրաբենային կառուցվածքը ձևավորվել է խզումնային տեկտոնական շարժումների, կամարածալքային բարձրացումների ու գոգածալքային իջեցումների հետևանքով։ Առավել ճկված մասում առաջացել է [[Սևանա լիճ]]ը, որը Արտանիշ-Նորատուս ստորջրյա լայնական արգելապատով բաժանվում է Մեծ և Փոքր Սևանների։ Ճկվածքով ձգվում է երկրաշարժաակտիվ խախտում, որը միանում է Բազում-Սևանի և Զանգեզուրի խորքային բեկվածքներին։ Փոքր Սևանի ճկվածքը երիտասարդ (միջին-վերին անթրոպոգեն) գրաբեն է, որը ուղղաձիգ տեկտոնական շարժումների հետևանքով մի քանի անգամ ավելի արագ է ճկվել, քան Մեծ Սևանի ճկվածքը։
 
== Կլիմա==
82 200

edits