«Հայաստանն ուշ միջնադարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Հայոց պատմություն}} '''Հայաստանը ուշ միջնադարում''' Հայ ժողովրդի պատմություն|հայ ժողովրդի պատմու...»:
 
No edit summary
Տող 2.
'''Հայաստանը ուշ միջնադարում''' [[Հայ ժողովրդի պատմություն|հայ ժողովրդի պատմության]] 15-18-րդ դարերի դեպքեր և իրադարձություններ։
 
[[15-րդ դար]]ից սկսած հայ ժողովուրդը զուրկ էր պետականությունից Մեծ Հայքի տարածքում։ [[1375]] թվականին կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝ [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն]]ը<ref name="e">[http://gumilevica.kulichki.net/HE2/he2510.htm Между монголами и португальцами, Закавказье 11-15 вв.]</ref>: Անկում էին ապրել Հայաստանի երբեմնի հովանավորներ [[Բյուզանդական կայսրություն]]ն ու [[Վրաստան|Վրացական թագավորությունը]]<ref name="b">[http://www.iranicaonline.org/articles/erevan-1#ii The persian khanate of Erevan, Iranica]</ref><ref name="m">Հայկական սովետական հանրագիտարան</ref>: Հայաստանում այլևս չկար որևէ խոշոր նախարարական տուն. ասպարեզից հեռացել էին դարավոր պատմություն ունեցող [[Բագրատունիներ]]ը, [[Արծրունիներ]]ն ու [[Սյունիներ]]ը<ref name="b"/><ref name="m"/>: [[Վրաց Բագրատունիներ]]ի հովանավորության տակ ստեղծված [[Զաքարյան Հայաստան|Զաքարյանների իշխանապետության]] օրոք առաջացած նոր իշխանական տները՝ [[Օրբելյաններ]]ը, [[Պահլավունիներ]]ը, [[Պռոշյաններ]]ը ևս հետզհետե անկում էին ապրում<ref name="b"/>: [[Հայկական լեռնաշխարհ]]ով մեկ ցրված էին հայկական մանրումիջին իշխանությունները, որոնք հայոց պետականության մնացորդներն էին<ref name="b"/>: Նրանք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը արդեն 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ<ref name="b"/><ref>[http://web.archive.org/web/20120603234033/http://www.yerevan.am/edfiles/files/ANDZNAGIR/patmakan%20aknark.pdf Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք. Երևան, պատմական ակնարկ]</ref>: Դարի թերևս միակ լուսավոր իրադարձությունը [[1441]] թվականին [[Կիլիկիա]]յից կաթողիկոսական աթոռի տեղափոխումն էր [[Վաղարշապատ]]: Շուրջ մեկ հազարամյակ դեգերելով՝ կաթողիկոսական աթոռը ետ է վերադառնում, և կաթողիկոս է ընտրվում [[Կիրակոս Ա Վիրապեցի]]ն: Պետականությունից զուրկ հայ ժողովուրդը համախմբվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ<ref name="b"/>:
 
Այս վիճակում էր Հայաստանը, երբ Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում 15-րդ դարի վերջերին և 16-րդ դարի սկզբներին սկսում են կարևոր դեր խաղալ նոր կազմավորված [[Սեֆյան Պարսկաստան]]ն ու [[Օսմանյան կայսրություն|սուլթանական Թուրքիան]]:<ref name="ա">[http://www.religions.am/files/788/library/historic/H006.pdf Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении]</ref><ref name="a">[http://armenianhouse.org/hakobyan-t/yerevan/title.html Երևանի պատմությունը 1500-1800 թվականներին, ԵՊՀ]</ref>:
 
16-րդ դարի սկզբին [[Հայաստան]]ը բաժանվում է [[Հայաստանի երրորդ բաժանում|երկու մասի]]. [[Արևմտյան Հայաստան]]ը անցնում է Օսմանյան կայսրությանը, իսկ [[Արևելյան Հայաստան]]ը՝ Շահական Պարսկաստանին։ Պարսիկները Հայաստանում իշխում են ավելի քան 300 տարի։ Դեռ նրանց իշխանության սկզբում Արևելյան Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, գոյություն ունեին հայկական իշխանություններ, ամուր էր հայ եկեղեցու դիրքը։ [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի]] և [[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի պայմանագրերով]] Արևելյան Հայաստանի մեծագույն մասը անցնում է [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրությանը]]: Դրանով վերջ է դրվում հայաթափմանը և հակահայկական քաղաքականությանը։ Հայաստանում հաստատված թյուրքախոս ու քրդական ցեղերը աստիճանաբար հեռանում են, և նրանց փոխարեն Հայաստան են վերադառնում հայերի հոծ զանգվածներ։ Ավելի ուշ այս հողերի վրա վերականգնվում է դարեր առաջ կորսված հայոց պետականությունը։