«Հայկական մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: <ref → <ref (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 66.
'''Հայկական մարզ''' ({{lang-ru|Армянская область}}) վարչական միավոր [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] կազմում 1828-1840 թվականներին։ Պարսկական տիրապետությունից ազատագրելով՝ [[Նիկոլայ I]] ցարը [[1827]] թվականին Երևանը միացրել է Ռուսաստանին։ [[1828]] թվականին վերջնականապես ձևավորվում է Հայկական մարզը<ref name="ReferenceA">Полное собрание законов Российской империи, собрание 2-е, т. XV, ст. 13368</ref>՝ [[Երևանի խանություն|Երևանի]] և [[Նախիջևանի խանություն]]ների տարածքի հիման վրա։
 
Մարզի տարածքը կազմել է շուրջ 21 000 կմ<sup>2</sup>՝ զբաղեցնելով [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի արևմտյան շրջաններները՝ [[Արարատյան դաշտ]]ը, [[Արարատ]] և [[Արագած]] լեռները, [[Սևանի ավազան]]ը, [[Կոտայք (գավառ)|Կոտայքը]]ը և [[ՆախիջևանՆախիջևանի գավառ|Նախիջևանը]]ը: Այժմ մարզի տարածքը հիմնականում համապատասխանում է [[Հայաստանի Հանրապետության]] կենտրոնական հատվածին։ Բացառություն է կազմում [[Արարատ]] լեռը և նրա շրջակայքը, որը պատկանում է [[Թուրքիա]]յին, և [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևանը]], որն ամբողջությամբ պատկանում է [[Ադրբեջան]]ին<ref>О. П. Маркова. Россия, Закавказье и международные отношения в XVIII веке. - Наука, 1966.</ref>:
 
[[1840]] թվականի կայսերական ռեֆորմի արդյունքում Հայկական մարզը Թիֆլիսի և Քութայիսիի մարզերի հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ որպես մեկ վարչատարածքային միավոր՝ [[Վրացա-Իմերեթական նահանգ]]՝ [[Թիֆլիս]] կենտրոնով։
Տող 86.
Հայկական մարզի տարածքը կազմել է շուրջ 21 000 կմ<sup>2</sup>։ Հայկական մարզը նախապես բաժանվել է Երևանի, Նախիջևանի գավառների և Օրդուբադի օկրուգի։ Հայկական մարզի տարածքի մեջ չեն մտել այնպիսի հայկական տարածքներ, ինչպիսիք էին [[Սյունիքի մարզ|Սյունիքը]] (Զանգեզուր), [[Արցախ (նահանգ)|Արցախը]] (Ղարաբաղ), [[Գարդմանք]]ը (Գանձակ), [[Շիրակ]]ը (Շորագյալ), [[Լոռի]]ն (Բորչալու), [[Տավուշ]]ը (Շամշադին) և [[Ջավախք]]ը (Ախալքալաք)։ [[1833]] թվականի վարչական բաժանմամբ [[Երևան]]ի գավառից անջատվել են [[Սուրմալու]]ի և [[Սարդարապատ]]ի գավառները, իսկ [[Նախիջևան]]ի և [[Օրդուբադ]]ի գավառները պահպանվել են։ Հայկական մարզի բնակչությունը [[1830]] թվականին կազմել է շուրջ 160.000 մարդ<ref>[https://books.google.am/books?id=uzIpAAAAYAAJ&hl=ru&pg=RA1-PA640#v=onepage&q&f=false Исторический памятник. Состояние армянской области]</ref>: Երևանը սկսում է զարգանալ որպես ռուսական մարզկենտրոն։
 
Դեռ [[Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում|պարսկական իշխանության]] տարիներին՝ հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ (1603-1604), պարսիկները [[Աբբաս I Սեֆի|Շահ Աբբաս առաջինի]] հրամանով խանության բնիկ բնակչությանը՝ հայերին, գերեվարել էին Պարսկաստան։ Նահանգը հայաթափվել էր և ավելի քան 300 հազար հայերի փոխարեն այստեղ բնակվելու էին եկել փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Նրանք ոչ միայն տիրացել էին հայկական բնակավայրերին, այլև վերանվանել դրանք։
 
Երբ գեներալ [[Իվան Պասկևիչ]]ի գլխավորությամբ ռուսական զորքերը և հայ կամավորական ջոկատները [[1827]] թվականի [[հոկտեմբերի 1]]-ին ազատագրել են [[Երևանի բերդ]]ը, խանության 100 000 հպատակներից 23 000-ն էին ազգությամբ հայ<ref name="b">[http://www.iranicaonline.org/articles/erevan-1#ii The persian khanate of Erevan, Iranica]</ref>: Հարևան Նախիջևանի խանությունում 50 000 բնակչից հայեր էին 12 000-ը։ Միան Արցախում և Սյունիքում էին հայերը շարունակում կազմել բացարձակ մեծամասնություն։ Արևելյան Հայաստանում հայ ժողովրդի գլխին կանգնած էր ֆիզիկական բնաջնջման վտանգը։