«Սեֆյան Պարսկաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 133.
=== Ճարտարապետություն ===
[[Իրանի ճարտարապետություն|Իրանի ճարտարապետության]] նոր շրջանի պատմությունը կապված է ուշ միջնադարում վերականգնված պետականության հետ։ Դա տնտեսապես ու քաղաքականապես կայուն կարգավիճակ ունեցող ազգային կառույց էր, որպիսին պարսիկները չէին ունեցել մոտ մեկ հազարամյակ։ Երկրի ներքին նահանգների խաղաղ ու կենտրոնացված կառավարումը հանգեցնում է ճարտարապետության ու շինարարության զարգացմանը։ Վերջիններիս բարգավաճումն իրականացվում էր նախորդ դարաշրջաններում ձեռք բերած նվաճումներով։
[[Պատկեր:Masjid Shah, view of the courtyard by Pascal Coste.jpg|280px|աջից|մինի|Շահի մզկիթ. Ֆրանսիացի քանդակագործ Պասկալ Կոստեի նկարը, ով 1841 թվականին այցելել էր Իրան]]
1598 թվականին Շահ Աբբասը մայրաքաղաքը [[Ղազվին]]ից տեղափոխում է Զայանդեռուդ («կենսատու») գետի հովտում գտնվող [[Սպահան]], այն կառուցապատում ու գեղեցկացնում նոր շինություններով։ Դրանով նա ավելի է ամրապնդում իր դիրքերը կենտրոնական նահանգներում և ուժեղացնում վերահսկողությունը Պարսից ծոցի շրջանում, որտեղ հոլանդական, բրիտանական ու եվրոպական այլ առևտրական ընկերությունները զբաղվում էին տարանցիկ վաճառականությամբ<ref>Savory, Roger; ''Iran under the Safavids'', p. 155.</ref>։
 
Սպահանի նոր հատակագծի ու շինությունների գլխավոր ճարտարապետներից էր Շեյխ Բահային (Բահա ալ-Դին ալ-Ամիլի), ով նախագծել էր Չարբաղի ({{lang-fa|چهارباغ}}, չահար բաղ՝ չորս այգիներ) պողոտան, Նակշե Ջահան հրապարակը<ref>Sir Roger Stevens; ''The Land of the Great Sophy'', p. 172.</ref>, Շահի մզկիթը, տարբեր այլ կառույցներ։ Սպահանը պետք է լիներ պարսկական մշակույթի ու ղզլբաշների ռազմական հզորության արտացոլումը<ref>Savory; chpt: ''The Safavid empire at the height of its power under Shāh Abbas the Great (1588-1629)''</ref>։ Մայրաքաղաք Սպահանում կառուցվում են Լոթֆալլահի մզկիթը (1618), վերաբացվում «Հաշթ բեհեշթ» (ութ դրախտ) պալատը (1469), հիմնվում Չահար Բաղի համալսարանը (1714), իսկ մայրաքաղաքին կից կառուցվում է հայկական [[Նոր Ջուղա]]ն՝ իր դպրոցներով, եկեղեցիներով, արհեստանոցներով ու շուկաներով։ Սպահանում, Թեհրանում[[Թեհրան]]ում, Թավրիզում[[Թավրիզ]]ում և այլուր կառուցվում են մզկիթներ, բաղնիքներ, հրապարակներ, հասարակական նշանակության կառույցներ՝ դպրոցներ, քարավանատներ, տոնավաճառների համար՝ հրապարակներ և այլն։ Շինարարական աշխատանքները շարունակվում են նաև հետագայում՝ [[Ղաջարիների դինաստիա|Ղաջարիներ]]ի տիրապետության ընթացքում<ref>Jodidio, Philip, ''Iran: Architecture For Changing Societies'':Umberto Allemandi (August 2, 2006).</ref>։
 
Սեֆյանների ժամանակ իսլամական ճարտարապետության հուշարձաններ են կառուցվում նաև Հարավային Կովկասում՝ [[Թբիլիսի]]ում, [[Գանձակ]]ում, [[Երևան]]ում, [[Բաքու|Բաքվու]]մ։ 1583 թվականին օսմանյան զորահրամանատար Ֆարհադ փաշայի կողմից կառուցված [[Երևանի բերդ]]ում պարսիկները կառուցում են երկու մզկիթ, որոնցից մեկը՝ [[Կապույտ մզկիթ (Երևան)|Կապույտ մզկիթը]], կանգուն է այսօր, և մինչև 21-րդ դարի սկիզբը համարվում էր Անդրկովկասի ամենամեծ մզկիթը։