«Կարթագենի հիմնադիր Դիդոնեն (նկար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
|ссылка = http://www.nationalgalleryimages.co.uk/Imagedetails.aspx?q=NG498&ng=NG498&frm=1
}}</ref> ([[Լոնդոն]], [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]]):
 
== Սյուժե ==
Ուիլյամ Թըրները նկարը ստեղծելիս որպես սյուժե օգտագործել է Վերգիլիոսի «Էնեական» էպիկական պոեմը: Դիդոնեն Պիգմալիոնի՝ Տյուրոսի արքայի քույրն էր և Սիքեի Կինը: Նա փախչում է Լիբիա այն բանից հետո, երբ գահի համար մղվող պայքարում ձեռնունայն մնաց: Այստեղ, ըստ ավանդության, Դիդոնեն հիմնադրում է Կարթագեն քաղաքը: Ուիլյամ Թըրները հաճախակի էր անդրադառնում դասական սյուժեներին, իսկ Դիդոնի և Էնեասի պատմությունը նկարչի ամենասիրելի թեմաներից էր. մահվանից առաջ նա հասցրեց ստեղծել ևս չորս նկարներ այս նույն թեմայով:
 
«Կաթագենի հիմնադիր Դիդոնեն» ստեղծագործության մեջ առավել ամբողջությամբ է պատկերված իդեալականացված աշխարհը, որն ըստ էության Ջոշուա Ռեյնոլդսի արվեստի տպավորության ներքո է ստեղծվել: Նրա դասախոսությունները Ուիլյամ Թըրները լսել է [[Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Լոնդոն)|Գեղարվեստի թագավորական ակադեմիայում]] ուսանելի տարիներին:
 
Հավատարիմ իր համոզմունքներին, ըստ որի գեղարվեստական ստեղծագործությունը պետք է ունենա խրատականություն, Ուիլյամ Թըրները հակասություն է դրել «Կաթագենի հիմնադիր Դիդոնեն» ստեղծագործության մեջ: Մի կողմում երևում է Կարթագենի եռացող կյանքը, իսկ մյուս կողմում, ըստ մասնավորի աջ հատվածում, պատկերված է Սիքեի գերեզմանը<ref name="Галерея2" />: