«Մլեհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 54.
 
== Ընտանիք ==
Մլեհը ամուսնացած էր Կարկաի տեր Վասիլ իշխանի դուստր և [[Գրիգոր Դ Տղա]] կաթողիկոսի քրոջ հետ։ Ներկա ուսումնասիություններիցուսումնասիրություններից առաջ է քաշվել մի կրծիքկարծիք, որ [[Լևոն Բ|Լևոն Ա Ռուբինյան]] թագավորի թագադրությանը հրավիրվածների ցանկի Սիմանակլայի տեր Սիրուհին և Մլեհի կինը նույն անձնավորությունն են<ref>http://www.academia.edu/2572269/The_coronation_list_of_the_Chronicle_attributed_to_Smbat_the_Constable_Siruhi_prince_of_Simanakla</ref>: Ըստ աղբյուրների, Մլեհը ուներ նաև ապօրինածին որդի Գեորգ անունով, որին կուրացնում է [[Լևոն Բ|Լևոն Ա]] թագավորը։
 
== Կրոնական պատկանելիության շուրջ ==
Ելնելով Հալեպի ամիրա Նուրեդդինի հետ Մլեհի դաշնակցության փաստից, ինչպես նաև պատմության որոշ դրվագներում եղած նրա դաժան վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ, սխալմամբ կարծիք է ստեղծվել, թե Մլեհը դավանությամբ մուսուլման է եղել, ինչը միանգամայն սխալ մոտեցում է։ Դա է ապացուցում այն, որ Մլեհը Մանուտ գավառում կառուցում է մի վանք և կոչում այն Մեծքար, ապա ընծաներ մատուցում վանքին։ Սակայն կրոնական քողից դուրս պետք է դիտել Մլեհի և Նուրեդդինի դաշնակցությունը, քանի որ դա միայն քաղաքական շահեր էր հետապնդում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մլեհ» էջից