«Արաքսի Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Հայաստանի կոմպոզիտորների միության անդամներ, ավելացվեց [[Կատեգորիա:Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միո...
Տող 21.
 
== Կենսագրություն ==
Արաքսի Սարյանը (Հարությունյանը) ծնվել է Լենինականում (այժմ [[Գյումրի]]), դերասան, [[Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն|Լենինական դրամատիկական թատրոն]]ի տնօրեն [[Արծրունի Հարությունյանի]] ընտանիքում։ Սովորել է Լենինականի Ա. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում (ավարտել՝ մեդալով) և Կարա–ՄուրզայիԿարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում (գերազանց դիպլոմով)։ 1955 թվականին ընդունվել է [[Երևանի պետական բժշկական ինստիտուտ]]։ Գերազանց թվանշաններով երկրորդ կուրս փոխադրվելուց հետո թողել է ինստիտուտը և 1956 թվականին ընդունվել [[Երևանի կոնսերվատորիա|Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի]] պատմա–տեսականպատմա-տեսական բաժին։
1961 թ. կոնսերվատորիան ավարտելուց հետո դարձել [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]]ի ասպիրանտ, [[Ռոբերտ Աթայան]]ի ղեկավարությամբ։ 1965 թվականին ավարտելով ասպիրանտական կրթությունը՝ որպես կրտսեր գիտաշխատող աշխատանքի է անցել նույն ինստիտուտում (1965-1968 թթ.)։ 1969 թվականին պաշտպանել է «Հայ քաղաքային ժողովրդական երգարվեստը» (19–2019-20 դարեր) թեմայով ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական կոչում։
Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին միաժամանակ աշխատել է Երևանի [[Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց|Տիգրան Չուխաջյանի]] և [[Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց|Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց]]ներում որպես տեսական առարկաների ուսուցչուհի, ինչպես նաև պետական ռադիոկոմիտեում որպես երաժշտական խմբագիր։
1968 թվականից մինչև կյանքի վերջ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Վարել է երաժշտության պատմությանը վերաբերող տարբեր դասընթացներ։ 1995 թվականից եղել է երաժշտության պատմության ամբիոնի վարիչ։ 1966 թվականից դարձել է [[Հայաստանի կոմպոզիտորների միություն|Հայաստանի կոմպոզիտորների միության]] անդամ։ Մինչ կյանքից հեռանալը եղել է միության երաժշտագիտական սեկցիայի նախագահ։