Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 1626 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
== Սյուժե ==
Ոստիկան Էնդի Լաուն(Տոնի Լյուն Կաֆայ), ով եկել էր Թայբեյից, դառնում է դատավորի` իր ընկերուհի Սալլիի հոր սպանության վկան: Գտնված փաստերը ցույց են տալիս, որ մարդասպանը հանդիսանում է բանտարկյալ Կառլ Չանգը , ով Զինգի եռյակի անդամն էր: Մարդասպանի մասին տեղեկություններ հավաքելու արդյունքը եղավ այն, որ զինվորական ջոկատը կրակեց մի զինվորի: Գտնված փաստերը ոչ միայն չէին օգնում գործին այլև ավելի էին շփոթեցնում, այդ իսկ պատճառով Էնդի Լաուն որոշում է բանտ ընկնել, որպեսզի բանտարկյալների վստահությունը շահելով, գտնի մարդասպանին: Այդ ժամանակ դրսում տարօրինակ երևույթներ էին տեղի ունենում. բիլիարդի սիրահար Ստիվեն Պակը([[Ջեկի Չան]]) մի մարդու մոտ հաղթում է առաջնության մեջ, ով կապված էր հոնկոնգյան Բոս Լիի(Էնդի Լաու) բանդայի հետ, որի պատճառով հարձակվել էին նրա ընկերուհու վրա և ծանր վնասվածքներ պատճառել: Ստիվենին այժմ անհրաժեշտ է մի օրվա մեջ գումար գտնել վիրահատության համար, այլապես նրա ընկերուհին կմահանա: Նա հաղթում է ավազակներին, սակայն նրան կանգնեցնում են բանդայի օգնական ուժերը: Մուտքի մոտ կռվի մեջ ընկնելով` մահանում է Բոս Լիի եղբայրը: Ստիվեն Տոնգը բանտ է ընկնում: Երբ Ստիվենը բանտ է ընկնում, Էնդին իր բանտակակից Չառլին(Տո Ցզունխա) հարցնում է թե ով է Ստիվենը: Չառլը հայացքով Ստիվենին ցույց տալով ասաց.«այս տղան սպանել է Բոս Լիի եղբորը: Նա հաշված օրեր ունի»: Հասկանալի է դառնում թե ինչ էր սպասում Ստիվենին` Բոս Լին մի քանի բանտարկյալների հետ պայմանավորվել էր, որպեսզի նրանք սպանեն Ստիվենին, սակայն դա նրանց չի հաջողվում:
756

edits