«Կարեն Ղազարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
 
== Աշխատանք և կարիերա ==
Կարեն Ղազարյանը դեռևս 1991 թվականին հիմնադրված և ներկայումս Հայաստանում առաջատար «Շարմ Հոլդինգ» պրոդյուսերական և գովազդային գործակալության գլխավոր տնօրենն է: Ընկերությունը համագործակցում է խոշոր կինոընկերությունների, հեռուստաալիքների («Արմենիա Թի-Վի», Հայաստանի հանրային հեռուստատեսություն, «Fashion TV», ռուսաստանյան СТС հեռուստատեսային ցանց, «Միր Թի-Վի» և այլն), պետական կառույցների (Երևանի քաղաքապետարան, ՀՀ Պաշտպանության, Մշակույթի, Սփյուռքի նախարարություններ), հիմնադրամների («Հայաստան» համահայկական հիմնադրամ, «Լուսաբաց» մշակութային հիմնադրամ, «Մասնակից եմ» բարեգործական հիմնադրամ, որի հիմնադիրներից մեկն է Կ. Ղազարյանը) և մշակութային կենտրոնների հետ: Ինչպես և ինքը Ղազարյանը՝ նրա գլխավորած ընկերությունը նախաձեռնել և իրականացրել է բազմաթիվ նախագծեր, որոնք ստեղծվել են մի շարք հայ և ռուս անվանի արտիստների և ռեժիսորների հետ համագործակցելու արդյունքում, մասնավորապես՝ Վիգեն Չալդրանյան (Վարդապետի լռությունը), Ռոդիոն Նահապետով (Իմ մեծ հայկական հարսանիքը), Սաիդա Մեդվեդևա (100, Ջուր), Մհեր Մկրտչյան (Կռիվ և կյանք), [[Գոռ Կիրակոսյան]] (Տոմս դեպի Վեգաս, Քայլ ձիով), Դավիթ և Ռոբերտ Սահակյանցներ (Անահիտ) և էլի շատ-շատ ուրիշներ:
2007 թվականին Ղազարյանը դարձավ «Prime Commercial» ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը: Այն գովազդային ու մարկետինգային ծառայությունների լայն սպեկտր առաջարկող գովազդային գործակալություն է: Ղազարյանը նաև մի շարք միջազգային փառատոների ժյուրիի անդամ է, այդ թվում՝ Բելառուսում անցկացվող «Սպիտակ քառակուսի» գովազդի ամենամյա փառատոնի և «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնի: