Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
Վրացական արվեստի ազգային յուրօրինակությունը հատկապես ակնհայտ է միջին դարերի հուշարձաններում։ Բազմաթիվ կառույցներից (քաղաքների, ամրոցների, պալատների, կամուրջների ավերակներ) առանձնանում են պաշտամունքային շինությունները։ 4-րդ դարում և 5-րդ դարի առաջին կեսին վրաց. ճարտ. (ի սկզբանե քարի և թաղակապ) յուրացրել է համաքրիստոնեական ճարտարապետության ձևերը (բազիլիկ)։ Մշակվել է բազիլիկի յուրօրինակ ձևը, որ ներկայանում է 5-րդ դարի վերջի և 6-րդ դարի կառույցներով (Բոլնիսի Սիոն, Սվետիցխովելի, Մցխեթ և այլն)։
[[Պատկեր:Confluence of the Aragvi and Kura (Mtkvari) rivers.jpg|մինի|ձախից|տեսարան [[Մցխեթ]] քաղաքից]]
6-րդ դարում ստեղծվել է յուրօրինակ ոչ գմբեթավոր տիպ, այսպես կոչված, «եռաեկեղեցի բազիլիկ», որի առավել կատարյալ տարբերակը մշակվել է 6-7-րդ դարերի սահմանագծում (Զեգանի, Նեկրիսի և այլն)։ 6-րդ դարի երկորդերկրորդ կեսից առաջատար է դարձել գմբեթավոր ճարտարապետությունը։ 6-րդ դարի վերջին և 7-րդ դարի սկզբի Մցխեթի Զվարի մեծ տաճարի ճարտ-ում զարգացվել է [[Նինոծմինդայի տաճար]]ի (6-րդ դարի երկորդերկրորդ կես, անկյունային սենյակներով քառակոնք) կոմպոզիցիոն գաղափարը։ Ցրոմիի գմբեթավոր տաճարը (630-ական թվականներ)՝ քրիստոնեական ճարտարապետության «ներգծված խաչ» տիպի հնագույն օրինակներից է։
 
13-րդ դարի երկորդերկրորդ կեսից նկատելի են ճարտարապետության ճգնաժամի նշաններ՝ ամբողջ հորինվածքի անօրգանականություն, 14-րդ դարում՝ պրոֆեսիոնալ վարպետության անկում։
 
15-րդ դարում կատարվել է [[Լենկթեմուր]]ի ավերած կառույցների վերականգնում, սակայն 16-17-րդ դարերի վերելքի շրջանում էլ ճարտարապետության (հիմնականում աղյուսե) էկլեկտիկ է, մի շարք հուշարձաններում ուժեղ կերպով արտահայտվել է իսլամական արվեստի ազդեցությունը։ 14-15-րդ դարերի գեղանկարչությունը մոտ է այսպես կոչված «պալեոլոգյան» ոճին (Ուբիսի, Նաբախթևի, 15-րդ դարի սկիզբ), իսկ 16-18-րդ դարերում ակնառու են արևելաքրիստոնեական ողջ արվեստի ճգնաժամին բնորոշ ընդհանուր գծեր։
23 202

edits