«Հայկազունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 25.
 
== Ժառանգներ ==
«[[Հաբեթ]]ի սերունդների Ցանկը սահմանել և առաջադրել է Մովսես Խորենացին, որպես [[Հին Կտակարան]]ի ազգաբանության ցանկերին այլընտրանք, քանզի, Պատմահայրը բողոքում է. «ս. գիրքը յուրայիններին (հրեաներին. հեղ) զատելով իբրև իր սեփական ազգ՝ մյուսներին լքեց, իբրև արհամարելիարհամարհելի և իր կողմից նշանակվելու անարժան…(հավելելով) մեր Հաբեթի սերունդները բոլորովին չկան»։ Խորենացին առաջադրել է սեփական՝ [[Նոյ]]ի Հաբեթ որդու ազգաբանության Ցանկ, հավելելով, որ այն ավելի հավաստի է, քան Ծննդոց բաժնի ցանկերը, քանի որ այնտեղ Հաբեթի սերունդները բացակայում են(Մ. Խորենացի, ՀՊ, էջ՝ 77-78)։ Ի տարբերություն իրենից առաջ և հետո պատմություններ գրող պատմիչների, Պատմահայրը ազնվորեն թվարկում է, թե Հաբեթի ազգաբանությունը ճշտելիս, ինքը ինչ աղբյուրներից է օգտվել՝ Աբյուդենոս, Կեփաղիոն, հունարեն գրականություն, իսկ Հին Կտակարանի Ծննդոց բաժնի ազգանության ցանկերը որևէ հավաստի աղբյուրներ չունեն։ Սկսած Խորենացուց, մեր բոլոր պատմիչները անփոփոխ են թողել «Հաբեթից սկսվող ազգաբանության», այդ թվում «Առաջին հայկյանների»՝ Հայկից մինչև Արա Գեղեցիկ» Հայկազունի առաջնորդների Ցանկը։
Ըստ Խորենացու մի շարք հայոց ազնվական տոհմեր իրենց ակունքների սկիզբ են համարում Հայկ Նահապետին։ Դրանցից են [[Բզնունիներ]]ը, [[Խորխոռունիներ]]ը, [[Մանդակունիներ]]ը, [[Վահևունիներ]]ը, [[Վարաժնունիներ]]ը, [[Առանշահիկներ]]ը և այլն։ Ժամանակակից գիտնականների մի մասը այլևս հրաժարվում է դիտարկել Հայկին որպես զուտ առասպելական անձ և հակված է ներկայացնել նրան որպես հայոց հերթական թագավոր, ով մեծ ավանդ է ունեցել հայկական արժեհամակարգի պահպանման և տարածման գործում<ref>Պ․Մ․Հերունի, ''Հայերը և հնագույն Հայաստանը'', Երևան 2006 թ․</ref>։