«Անուշավան Սոսանվեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: է: → է։, բ: → բ։, ը: → ը։, վ: → վ։, Ա: → ա։ oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Խորենացու հաղորդում է, որ Արա Կարդոս Ա թողնում է. «արու զավակ՝ շատ գործունյա հանճարախոս Անուշավան Սոսանվերին, որովհետև նա պաշտամունքի համաձայն նվիրված էր Արմենակի՝ Արմավիրում գտնվող սոսի ծառերին, որոնց տերևների սոսափյունից՝ նայելով քամու ուժին և ուղղությանը՝ մեր հայոց աշխարհում սովորեցին գուշակություններ անել և այն էլ երկար ժամանակ»:
 
Խորենացու պատմագրությունից ակնհայտ է, որ ստանձնելով նահապետի պաշտոնը (գահը), Անոշավանը իր առջև խնդիր է դնում նախ վերականգնել Հայքի տարածքային ամբողջականությունը, ապա վերջ դնել Ասսուրից ունեցած կախումը, կախում, որը կրկին Խորենացու վավերագրամբ, տեղի էր ունեցել Շամիրամի կողմից Արա Գեղեցիկ սպանությանը հետո, երբ երկրի հարավային տարածքները և Հայկյան Արամի կողմից նվաճված Ասորեստանյան դաշտը, անցել էր Նինվեի տիկնոջ՝ Շամիրամի տիրապետության տակ. «Այս Անուշավանը բավական ժամանակ արհամարանքարհամարհանք կրելով Զանեսից (սա՝ Շամիրամի որդին ու հաջորդն էր), տառապում էր արքունիքի դտանը. հետո բարեկամներից օգնություն գտնելով ձեռք է բերում մեր երկրի մի մասը՝ կառավարելու համար իբրև հակատու՝ վերջապես նաև ամբողջ երկիրը»:
 
Անուշավան Սոսանվերի օրոք էր, որ Եգիպտոսից հայերնիք վերադարձան հիքոսները՝ իրենց բանակով և բնակչությամբ։ Թեպետև Խորենացին այս մասին լռում է, բայց Անուշավան նահապետի հաջորդ նահապետ համարելով Պարետին, պետք է կարծել, որ Եգիպտոսից հայրենքի վերադարձած բնակչությանը Անուշավանը բնակության վայր էր հատկացրել «Արամի Միջագետը», որտեղ էլ կազմավորում է հայկական նոր պետական միավորում, որը հայտնի է Միտանի թագավորություն անվանումով։