«Մխիթար Գոշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
 
== Կենսագրություն ==
Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է [[Հովհաննես Տավուշեցի|Հովհաննես Տավուշեցուն]] և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մխիթար Գոշը գնացել է [[Կիլիկիա]]։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը, ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է [[Գանձակ]]ում, սակայն ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով նրա և Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հարաբերությունները սրվել են, և Մխիթար Գոշը տեղաթփոխվելտեղափոխվել է Հաթերքի իշխան Վախթանգի մոտ [[Խաչեն]], այստեղից էլ՝ [[Նոր Գետիկի վանք]]ը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ [[Ամիրսպասալար Զաքարե]] և [[Իվանե Զաքարյան]] իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում կառուցել [[Նոր Գետիկ վանք]]ը և հանգրվանել այնտեղ։ Այնտեղ նա բացել է իր դպրոցը։ [[1196]]-[[1198]] գնացել է [[Երուսաղեմ]] ուխտագնացության։ Մասնակցել է 1205-ի Լոռեի և 1207-ի Անիի եկեղեցական ժողովներին։ Ժամանակակիցներն ու հետագա սերունդը Մխիթար Գոշի անունը հիշել են հարգանքով ու ակնածանքով, նրան դասել հայող եռամեծ վարդապետների շարքը, մեծարել «այր իմաստուն ու հեզ», «վարդապետական ուսմամբ հռչակեալ», «մեծ վարդապետ», «հռչակաորն և մեծ իմաստուն գիտությամբ» պատվանուններով։
Մահացել է 1213 թվականին՝ Նոր Գետակում (այժմ՝ Հայաստանի Գոշ գյուղում)։