«Քարինտակի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 50.
[[1992]] թ. հունվարի 26-ին [[ադրբեջանցի]]ները գիշերը Ներքին Զարսլուի կողմից շրջապատել էին ողջ գյուղը։ Բացի այդ, [[Շուշի]]ի ժայռի երկայնքով գնդացիրներ էին տեղադրել ու այնտեղից կրակի տակ էին պահում ամբողջ տարածքը։ Իսկ Զաստավայի կողմից կրակում էին զրահամեքենաները։ Գործողությունն իրականացվում էր անմիջապես մայոր [[Նուրեդդին Աբդուլլաև]]ի կողմից և ղեկավարվում [[Շուշի]] ժամանած [[Ադրբեջան]]ի պաշտպանության նախարար [[գեներալ-մայոր]] [[Տաջեդդին Մեհտիև]]ի կողմից։ Մեհտիևին հետ կանչեցին [[Բաքու]], որտեղ [[Ադրբեջան]]ի առաջին հետխորհրդային նախագահ [[Այազ Մուտալիբով]]ն ազատեց նրան զբաղեցրած պաշտոնից<ref>Patrick Wilson Gore “Tis Some Poor Fellow's Skull: Post-Soviet Warfare in the Southern Caucasus”, page 74 [https://books.google.am/books?id=gn6VTh0Iv_YC&pg=PA72&lpg=PA72&dq=Karintak&source=bl&ots=jV18USS_2H&sig=-Pc9iKWes4fHN41yWsQ0SvqmeO0&hl=en&sa=X&ved=0CEcQ6AEwBzhaahUKEwif8aqj8a_IAhVHVj4KHdZPDQA#v=onepage&q=Karintak&f=false]</ref>:
«Ազգ» թերթ. «[[Լեռնային Ղարաբաղ]]ի Հանրապետության ինքնապաշտպանության կենտրոնական շտաբից ստացած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 26-ին ազերի հրոսակները՝ թվով 250-300 հոգի, մինչև ատամները զինված, հարձակվել են [[Շուշի]]ի շրջանի [[Քարին տակ]] գյուղի վրա»<ref>[http://ankakhutyun.am/archives/117 «Ազգ» թերթ, 29.01.1992]</ref>։
 
Ըստ [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ի հուշերի՝ [[Քարին տակ]]ը, որտեղով անցնում էր [[Շուշի]]ից [[Ստեփանակերտ]] ճանապարհը, կարևոր դեր ուներ [[Ստեփանակերտ]]ի պաշտպանության գործում։ Այն մատույցները, որտեղով տանկերի անցնելու վտանգ կար, ականապատված էին, իսկ գյուղում խրամատներ էին փորված։ Գյուղի վրա գրոհումը հանձնարարված էր [[Ադրբեջան]]ի Հանրապետության՝ [[Շուշի]] եկած կանոնավոր գումարտակին։ Գյուղի պաշտպանների հմուտ գործողությունների շնորհիվ՝ թշնամին ջախջախվեց՝ ռազմի դաշտում թողնելով 92 զոհ<ref>Аркадий Тер-Тадевосян. «Анализ боевых действий в Арцахе (июль 1991- июль 1992 гг.)» [http://www.ararat-center.org/upload/files/Razm_&_Anvtang_17_ur.pdf]</ref>:
[[Թոմաս դե Վաալի]] «[[Սև այգի]]» գրքի համաձայն՝ դեպքի վայր ժամանած լուսանկարիչ Ջոն Ջոնսի տեսավ ձնապատ սարի լանջ, ամբողջովին ծածկված դիակներով։ Ինքը՝ [[Տաջեդդին Մեհտիև]]ը, պնդում էր, որ [[Քարին տակ]]ի գործողության ժամանակ ադրբեջանական կողմն ընդամենը 17 հոգի կորուստ է ունեցել<ref>Де Ваал Томас “Черный сад. Армения и Азербайджан между миром и войной”
Глава 11. Август 1991 – май 1992 гг. Начало войны. Стр. 130-189</ref>:
 
Ինքնապաշտպանության մեկ այլ մասնակից՝ [[Արսեն Ավանեսյան]]ը, պատմում է, որ մինչև մարտը գյուղն ամբողջությամբ շրջապատված էր, և կար գյուղը ոչնչացնելու հստակ որոշում։ [[ադրբեջանցի]]ները մոտ 300 հոգի էին, հիմնականում, Բաքվից, իսկ տեղանքին քաջածանոթ գյուղի պաշտպանները 80-ն էին։ «Նրանք [[Շուշի]]ից ուղեկցողներ ունեին, որոնք գիտեին՝ որտեղից մտնել, ինչ անել, բայց նրանք մի քանիսն էին, իսկ մնացածը չգիտեին»<ref>Новое время. 10. 10. 2015. «Нам сказали, что азербайджанцы придут и перебьют нас. А мы им ответили: «Пусть придут»». [http://nv.am/region/46203-2015-10-10-06-08-47]</ref>:
Չնայած, որ հակառակորդը մարդաքանակով և զենքի քանակով գերազանցում էր մի քանի անգամ, [[ադրբեջանցի]]ները պարտությունից հետո հերոսական [[Քարին տակ]]ը կոչեցին '''«Արյունոտ ձոր»''':
Այժմ պահեստազորի գնդապետ, իսկ 92-ի հունվարի 26-ին [[Խաչին սեռ]] պահակակետի պաշտպաններից մեկի՝ [[Շահեն Այդինյան]]ի խոսքերով, դպրոցական հեռադիտակով իրենք մի օր նկատեցին, որ մի խումբ [[ադրբեջանցի]]ներ հավաքվել էին ժայռի վրա և ձեռքերով ինչ-որ բաներ էին ցույց տալիս, բացատրում։ «Հետագայում, վերլուծելով կատարվածը, եկել եմ այն եզրակացության, որ հարձակման պլանը ռազմական տեսակետից դասական տարբերակով նրանք մշակել էին շատ ճիշտ: Հակառակորդը զգալիորեն գերազանցում էր մեզ թվաքանակով, զինամթերքի առումով` նույնպես, յուրաքանչյուր [[ադրբեջանցի]] իր ուսին կրում էր զինվորական ուսապարկ, փամփուշտ, նորագույն զենք, որի մասին մենք միայն երազել կարող էինք»<ref>Վարդգես Բաղյան. «Քարից կարծր Քարին Տակ» Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. էջ171</ref>:
 
Մարտի ժամանակ առաջին դիրքի- [[Խաչին սեռ]]ի շրջակայքում [[ադրբեջանցի]]ները թողնելով 30-ից ավելի զոհ, հետ քաշվեցին։ Տեսնելով, որ առաջին դիրքում պարտություն կրեցին, նրանք գրոհն ուժեղացրին երկրորդ և երրորդ դիրքերի ուղղությամբ։ [[Հայկին արտ]] կոչվող տեղամասից դեպի գյուղ էր շարժվում մոտ երեսուն մարդ՝ սպիտակ «մասխալաթներով»: Դա տեսնելով, գյուղացիները ոգևորվեցին՝ կարծելով, թե դա [[Շոշ]]ի Ագոյի ջոկատն է, քանի որ նրանք արդեն տեղյակ էին իրադրության մասին։ Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, [[Շոշ]]ի ջոկատը գյուղամերձ անտառներում հանդիպել էր պատնեշի։ Հակառակորդը կանխատեսել էր, որ հարևան գյուղերից կարող են օգնության գալ, և նախօրոք զինված խմբեր էր ուղարկել այդ ուղղություններով։ «Մասխալաթավորները», առանց որևէ դիմադրության հանդիպելու, ընդհուպ մոտեցան գյուղին, և հանկարծակի ու անկանոն կրակահերթ բացեցին գյուղացիների ուղղությամբ։
Ապա [[ադրբեջանցի]]ները զրահամեքենայի ուղեկցությամբ մտան երրորդ դիրք, սակայն զրահամեքենան պայթեց ականի վրա։ Հարևան գյուղերի ջոկատներին հաջողվեց ճեղքել հակառակորդի շղթան և մոտենալ գյուղին, իսկ այդ հատվածն աստիճանաբար անցավ գյուղացիների հսկողության տակ։ Արևելյան հատվածով քարինտակցիներին օգնության հասան [[Շոշ]]ի, [[Սղնախ համայնք|Սղնախի]], [[Ավետարանոց]]ի, [[Քռասնու]], [[Սզնեքի]], [[Կարմիր գյուղ]]ի և [[Աշոտ Բեկոր]]ի ջոկատները։
Տող 61 ⟶ 64՝
Ինքնապաշտպանության մասնակիցներից մեկը՝ այն ժամանակ 16-ամյա [[Երվանդ Աբրահամյան]]ը, հիշում է՝ ճակատամարտի ընթացքում [[ադրբեջանցի]]ներին միայն հաջողվեց ժամանակավոր գրավել «Գարաժ» կոչվող դիրքը։ Նրանք կրակ էին վառել և պարում էին դրա շուրջը, իրենց հաղթանակն էին տոնում։ Նրանք կտրել էին իրենց ձեռքն ընկած գյուղի պաշտպաններից մեկի ականջը, հանել սիրտը և պարում էին շուրջը<ref name="ReferenceB"/>:
Հունվարի 26-ին զոհվեց 22 մարդ, վիրավորվեց՝ 17-ը, գյուղի ընդհանուր կորուստները [[1988]]-[[1994]] թթ.՝ 45 մարդ։
 
[[Վաղարշակ Առուշանյան]]ը և [[Ալյոշա Վարդանյան]]ը հետմահու պարգևատրվել են «[[Մարտական խաչ]]» առաջին աստիճանի շքանշանով, [[Հենրիխ Ամիրջանյան]]ը, [[Գարիկ Առաքելյան]]ը և [[Վագիֆ Պետրոսյան]]ը հետմահու պարգևատրվել են «[[Մարտական խաչ]]» երկրորդ աստիճանի շքանշանով։ «[[Մարտական խաչ]]» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են նաև [[Արթուր Առաքելյան]]ը և [[Ալեքսանդր Աբրահամյան]]ը, ովքեր այսօր էլ ապրում են հայրենի գյուղում և շենացնում այն։ Ավելի քան 90 քարինտակցիներ պարգևատրվել են «[[Շուշի]]ի ազատագրման համար», «[[Մարտական ծառայություն]]» և «[[Արիության համար]]» մեդալներով։