«Քարինտակի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 56.
[[Վաղարշակ Առուշանյան]]ը և [[Ալյոշա Վարդանյան]]ը հետմահու պարգևատրվել են «[[Մարտական խաչ]]» առաջին աստիճանի շքանշանով, [[Հենրիխ Ամիրջանյան]]ը, [[Գարիկ Առաքելյան]]ը և [[Վագիֆ Պետրոսյան]]ը հետմահու պարգևատրվել են «[[Մարտական խաչ]]» երկրորդ աստիճանի շքանշանով։ «[[Մարտական խաչ]]» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են նաև [[Արթուր Առաքելյան]]ը և [[Ալեքսանդր Աբրահամյան]]ը, ովքեր այսօր էլ ապրում են հայրենի գյուղում և շենացնում այն։ Ավելի քան 90 քարինտակցիներ պարգևատրվել են «[[Շուշի]]ի ազատագրման համար», «[[Մարտական ծառայություն]]» և «[[Արիության համար]]» մեդալներով։
 
==Իրավիճակը մարտից հետո'==
Սկսվեց գյուղի շուրջօրյա ռմբակոծումը տարբեր տիպի զինատեսակներից՝ «[[Գրադ]]», Տ-72 տանկեր, ՀՄՄ-1 և ՀՄՄ-2 զրահամեքենաներ, 82 և 120 մմ ականանետներ, իսկ [[Շուշի]]ի կիրճի երկայնքով տեղադրված էին գնդացիրներ, ՌՊԳ-7 նռնականետեր և նշանառու հրացաններ<ref>Արթուր Առաքելյան. «Օր, որ մայրամուտ չի ունենա. (Հուշեր Քարին տակի ճակատամարտի մասին)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 105-124 էջ</ref>:
[[1992]] թ. փետրվարի 2-ին հակառակորդը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է օգտագործել։ Միայն 103 թնդանոթային արկ է բաց թողել։ Ավերվել են բազմաթիվ բնակարաններ։