«Քարինտակի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: <ref → <ref (4) oգտվելով ԱՎԲ
Տող 59.
[[1992]] թ. փետրվարի 8-ին հակառակորդը գյուղից տեղափոխել է 4 դիակ, փոխանակել պատանդների հետ։
[[1992]] թ. փետրվարի 19-ին գյուղացիները դուրս են եկել [[ՕՄՕՆ]]ականների դիակները թաղելու։ Սակայն ընդամենը 3 դիակ են հուղարկավորել, հակառակորդը գնդացրային ուժեղ կրակ է բացել, որը տևել է ամբողջ օրը։
[[1992]] թ. փետրվարի 20-ին ևս 28 դիակ է հանձնվել հողին։ 4 դիակ հանձնվել է հակառակորդին՝ լենինականցի պատանդներին ազատ արձակելու պայմանով։ 11 դիակ տեղափոխվել է [[Ստեփանակերտ]]: Մինչ այդ [[ադրբեջանցի]]ները 32 դիակ, տանելով [[Շուշի]] և հողարկավորելովհուղարկավորելով, իրենց ժողովրդին ներկայացրել են, թե իբր [[Քարին տակ]]ից [[Շուշի]]ի վրա հարձակում է եղել<ref name="ReferenceA"/>:
Գյուղի ինքնապաշտպանական ուժերը ռադիոկապով ադրբեջանական կողմին առաջարկել են մի քանի օր դադարեցնել կրակը՝ գրոհայինների դիակները վերցնելու համար։ «Ասացինք` լուսանկարներ ուղարկեք, կարողանանք դիակները գտնել, կփոխանակենք։ Նկարները բերեցին, բայց դիակներն արդեն սևացած էին, մի քանիսին նմանեցրել ենք, տարել ենք աղբյուրի մոտ։ Իրենք եկան, դրանց մեջ մեկը ռուս էր, էդ դին տարան, իսկ մնացածը թողեցին թափած։ Ասացին՝ մեզ պետք չեն դրանք։ Ստիպված հավաքել ենք դրանք, թաղել»,- ասում է [[Արթուր Առաքելյան]]ը<ref>[http://hetq.am/arm/news/60538/nakhkin-hramanatar-hima-medaln-imast-chuni.html/ Hetq.am. Նախկին հրամանատար. «Հիմա մեդալն իմաստ չունի»]</ref>:
«Մենք զանգեցինք, ասացինք, որ իրենց դիակների հետևից գան, նրանց մեջ 18-20 տարեկան տղաներ էին, բայց նրանց հետևից չեկան: Մահացածների մոտից գտանք դեղատուփ, որտեղ ինչ-որ բան կար, հետագայում պարզեցինք, որ թմրանյութ էր»,- նշեց [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ը<ref>[http://razm.info/2037 Razm.info. «Քարինտակն ադրբեջանցիների համար դարձավ «Արյունոտ ձոր»]</ref>: