«Միմոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: <ref → <ref (7) oգտվելով ԱՎԲ
Տող 13.
Քանի որ միմոսների տերերը շատ էին սիրում և ընդունում էին նրանց, այնքան շատ էին ատում միմոսին ծառաներն ու մեծատոհմիկները։ Սա էլ, ըստ էության, պատճառն է, որ միմոսները իրենց կատակների թիրախ էին ընտրում հենց նրանց՝ ծառաներին և մեծատոհմիկներին։ Շատ միմոսներ պատկանում էին միևնույն ընտանիքին, քանի որ իրենց արհեստը փոխանցվում էր ժառանգաբար՝ հորից որդուն։ Գոյություն ունեին նույնիսկ միմոսների դինաստիաներ։ Միմոսներ եղել են ոչ միայն թագավորների, պալատականների մոտ, այլ նաև հանդիպել են [[մենաստան]]ներում. հոգևորականները ևս սիրել են զվարճանալ միմոսներով և խեղկատակներով։
 
Թափառող միմոսները կրում էին ամենատարբեր հագուստներներ, միայն մի փոքր դետալ կարող էր նրանց տարբերել սովորական մարդկանցից։ Բայց, ինչ վերաբերում է պալատական միմոսներին, ապա նրանց հանդերձանքը հատուկ էր։ Բնորոշ հատկանիշներից էր միմոսի ձողիկը՝ զարդարված զանգուլակներով։ Բացի այդ միմոսները իրենց գլխին միշտ կրում էին զանգուլակներով սուրանկյուն գլխարկ։ Միմոսների կոստյումները հատուկ [[գույն]]եր ունեին՝ դեղնականաչախառն։ [[Միջին դարեր]]ում նշված գույները վատ համբավ ունեին. սնանկ մարդու գլխին կանաչ գլխարկ էին հագցնում։ Իսկ դեղին գույնը խորհրդանշում էր արհամարանքըարհամարհանքը, ստորությունը։
Պալատական միմոսները գոյություն ունեին դեռ հին ժամանակներում։ Միջին դարերում միմոսները շատ ակտուալ էին։ Նրանք առանձնանում էին իրենց հավատարմությամբ տերերի նկատմամբ, հաճախ կատարում էին թիկնապահի դեր։ Այդպիսի մի միմոս փրկել է [[Նորմանդիա]]յի Վիլհելմ դուքսին դավադրությունից [[11-րդ դար]]ում<ref name="Գազո"/>
[[Պատկեր:Mime in Rome.jpg|250px|մինի|ձախից|Միջնադարյան միմոսի արձան Հռոմում]]
Տող 24.
Անհեթեթի, խենթակերպի, հիմարի, տարօրինակ մարդու կերպարը ընդհանրապես բնորոշ է [[միջնադարյան քաղաք]]ին: Սա կարգից ու օրենքից դուրս մարդ է. նրան չեն հարգում, չեն դատում ու պատժում, նրա հետ չեն կռվում։ Նրան ծաղրում են։ Նրա արածի ու ասածի վրա ծիծաղում և վարձատրում։ Կատակաբանը ունի որոշակի սոցիալական ֆունկցիա՝ արթուն է պահում հասարակության առողջ [[բանականություն]]ը: Նա ավելի խելոք է, քան հասարակությունը, բայց ներկայանում է հիմարի տեսքով<ref>Панченко А. М. Юродство как зрелище, Труды отдела древнерусской летературы, Л. 1974, с. 144-153.</ref>: Ընդհանրապես սա տիպիկ միջնադարյան երևույթ է և որպես այդպիսին, բավական բարդ կոմպլեքս է։ Բարդ ամենից ավելի նրանով, որ այս տիպը ծնել է [[միջնադար]]ի սոցիալ-դասկարգային հարաբերությունները, որ սա մարդու ապադասակարգայնացման արդյունքներից է։ Հայտնի է 7-8-րդ դարերում Եվրոպայում Կոմենդանտների մի մեծ խավ կազմվել է նախկին հոգևորականներից։ Դրանք, ասպես կոչված, վագանտներն են, որ ստեղծել են նաև իրենց գրականությունը՝ հակակղերական բովանդակությամբ։ Նրանց մի մասը դարձել են [[աճպարար]]ներ, [[ձեռնածու]]ներ. Ծպտվել են զանազան կենդանիների՝ շան, ավանակի, այծի դիմակներով, ամենատարբեր դերեր են կատարել թափառական [[ժոնգլյոր]]ների ներկայացումներում<ref name="Գազո" />:
[[Պատկեր:Mimes.ogg|մինի|Միմոսներ]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միմոս» էջից