«Լոգոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
'''Լոգոս''' ({{lang-gr|λόγος}} [[բառ]], [[խոսք]], դրույթ, [[հասկացություն]], [[միտք]], [[բանականություն]]), [[Փիլիսոփայություն|փիլիսոփայական]] [[տերմին]]։ Հին հունական մատերիալիստական փիլիսոփայության մեջ ([[Հերակլիտ]]) օգտագործվել է համընդհանուր օրինաչափություն՝ աշխարհի հիմք նշանակությամբ, իդեալիստական փիլիսոփայության մեջ՝ հոգևոր սկիզբ, աստվածային բանականություն, կեցության օրենք և այլն իմաստով։ Չինական փիլիսոփայության մեջ համանման հասկացություն է դաոն, հայ փիլիսոփայության մեջ՝ բանը։
 
== Պատմություն ==
Առաջին անգամ գործածության մեջ է դրել փիլիսոփա [[Հերակլիտ|Հերակլիտը]] (ք.ա. [[535]]-[[475]]թվականներին), իսկ հետագայում այն ավելի զարգացրեց [[Փիլոն Ալեքսանդրացի]]ն: [[Արիստոտել|Արիստոտելը]] լոգոսը հասկանում էր իբրև «հասկացողություն» և «բանականություն», ստոիկները այն մեկնաբանում էին առավել կրոնական իմաստով ու նրանց փիլիսոփայության մեջ այն դառնում է աստվածային օրենք: [[Փիլոն Ալեքսանդրացի]]ն լոգոսը մեկնաբանում էր որպես գաղափարների միասնություն, ստեղծագործ ուժ, որը միջնորդ է աստծո և ստեղծված աշխարհի ու մարդկանց միջև: Լոգոսի գաղափարը ներմուծվեց նաև քրիստոնեության մեջ ու դարձավ քրիստոնեական դավանաբանության կենտրոնական գաղափարներից մեկը: [[Հիսուս Քրիստոս]]ը նույնացվեց լոգոսին, որը քրիստոնեության մեջ հանդես է գալիս որպես աստծո խոսք, բանականություն: Նոր Կտակարանի Հովհանու ավետարանի հենց առաջին խոսքերը վերաբերում են լոգոսի բացառիկ նշանակությանը քրիստոնեության համար:
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=652}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լոգոս» էջից