«Ծաղրանկար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
Ծաղրանկարի զարգացմանը նպաստել են [[Ուիլյամ Հոգարթ]]ը, Ֆ. Դոյան, Ջ. Դիլրեյը, Օ. Դոմիեն, Պ. Գավառնին, [[Ռուսաստան]]ում՝ [[Իվան Տերեբենյով]]ը, Ս. Դ. Վենեցիանովը, Ա. Սերովը։ [[XX դար]]ի [[Ծաղրանկարչություն|ծաղրանկարչության]] վրա մեծապես ազդել է [[Ֆրանս Մազերել]]ի քաղաքական գրաֆիկան։ [[1910]]-[[1920]]-ական թթ. առաջավոր ծաղրանկարիչները սերտորեն կապված են եղել աշխատավորական և կոմունիստական մամուլին (Ֆ. էլլիսը՝ [[ԱՄՆ]]-ում, [[Ժորժ Գրոսս]]ը, [[Օտտո Դիքս]]ը՝ [[Գերմանիա]]յում, Ռ. Կապռոլը՝ [[Ֆրանսիա]]յում)։
 
Ետպատերազմյան շրջանում ճանաչվել են [[ծաղրանկարիչ]]ներ [[Ժան Էֆֆել]]ը ([[Ֆրանսիա]]), [[Հերլուֆ Բիդստրուպ]]ը ([[Դանիա]])։ Ծաղրանկարի խորհրդային վարպետներ [[Վիկտոր Դենի]]ն, Դ. Մոորը, [[Միխայիլ Չերեմնիխ]]ը, Կուկրինիկսները, [[Բորիս Եֆիմով]]ը, [[Բորիս Պրորոկով]]ը, [[Լեոնիդ Սոյֆերտիս]]ը ստեղծել են հակահեղափոխությունը, միջազգային ռեակցիայի ուժերը, մարդկանց գիտակցության մեջ կապիտալիզմի վերապրուկները մերկացնող ու խարազանող գործեր։ ԽորրդայինԽորհրդային ծաղրանկարի վարպետները, ինչպես և սոցիալիստական երկրների ծաղրանկարիչները (Հ. Զանդբերգը [[ԳԴՀ]]-ում, Է. Լիպինսկին [[Լեհաստան]]ում, Ս. Վենևը ([[Բուլղարիա]]) ակտիվ պայքարում էին կոմունիստական գաղափարների համար։ Սովետահայ կերպարվեստի ավագ (Լ. Դենչ, Մ. Բաղդասարյան, Շ. Հովհաննիսյան, Ս. Արուտչյան, Վ. Աճեմյան), միջին ([[Վալենտին Պոդպոմոգով|Վ. Պոդպոմոգով]], [[Գեորգի Յարալյան|Գ. Յարալյան]]) և երիտասարդ ([[Վլադիմիր Աբրոյան|Վ. Աբրոյան]], Հ. Տեր-Ղազարյան) սերնդի ծաղրանկարիչները ստեղծել են հասարակական-քաղաքական և կենցաղային թեմաներով ուշագրավ ստեղծագործություններ։ Միջազգային համբավի են արժանացել սփյուռքահայ արվեստագետներ Ա. Սարուխանը (Եգիպտոս), [[Չիկ Տամատյան]]ը (Ռումինիա) և Տ. Աճեմյանը (Լիբանան)։
 
== Տես նաև ==