«Որմնանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 7.
Միջին դարերի Չինաստանում (Դունխուան) և [[Հնդկաստան]]ում (Աջանաա) վիմափոր շինությունները արտակարգ հարուստ Էին որմնանկարներով։ Միջին դարերի Եվրոպայի բարձր ոգեշնչվածությամբ տոգորված և նվիրապետական խիստ որոշակի ստորակարգմամբ տեղադրված որմնանկարչությունը [[Բյուզանդիա]]յում, [[Վրաստան]]ում, [[Բալկաններ]]ում, [[Հին Ռուսիա]]յում դարձել է գեղանկարչության կարևոր տարատեսակներից։ Հին ռուսական որմնանկարչության վաղ շրջանի օրինակները գտնվում են Կիևի, [[Նովգորոդ]]ի, Վլադիմիրի (X—XI դդ․) եկեղեցիներում, այն նոր վերելք է ապրել XIV— XV դդ․՝ Ֆեոֆան Գրեկի, [[Անդրեյ Ռուբլյով]]ի և Դիոնիսիի ստեղծագործություններում։ [[Արևմտյան Եվրոպա]]յի ռոմանական ոճի շինությունների որմնանկարչություն աչքի է ընկնում սուր արտահայտչականությամբ, իսկ գոթական կառույցներում, ուր հոծ պատերը գրեթե բացակայում են, որմնանկարները փոխարինվել են վիտրաժներով։ Որմնանկարչությունը մեծ վերելք է ապրել [[Իտալիա]]յում, [[Վերածնունդ|Վերածննդի]] շրջանում, ուր նկարիչները (Զոտտո, Մազաչչո, Պիեռո դելլա Ֆրանչեսկա, [[Լեոնարդո դա Վինչի]], [[Ռաֆայել]], [[Միքելանջելո]] և ուրիշներ) իրենց որմնանկարներում հասել են քաղաքացիական պաթոսով ներթափանցված ռեալիստական խոր արտահայտչականության։ Վերածնության որմնանկարչությանը բնորոշ է իրական տարածության պատրանքային ընդարձակումը, որին արվեստագետները հասել են ճարտարապետական և քանդակագործական մոտիվների նմանակման միջոցով։ Այս երևույթը ուժեղացել է բարոկկոյի որմնանկարչությունում, որը ձեռք է բերել դեկորատիվ բնույթ։
 
XVII—XVIII դդ․ որմնանկարները հաճախ իրենց տեղը զիջել են [[գոբելեն]]ներին, հայելիներին, պաստառներին, իսկ գեղանկարչության միջոցներով զարդարվել են առաստաղները։ XVIII —XIX դդ․ սկզբի [[կլասիցիզմ]]ի որմնանկարներում գերակշռել են քանդակային (գրիզայչի տեխնիկայով), ճարտարապետական ձևերի, բնանկարային պատկերումները։ XIX դ․ վարպետները, վերականգնելով թեմատիկ որմնանկարչությունը, երբեմն դիմել են վաղ իտալական վերածննդի ավանդույթներին (օր․՝ գերմ․ նազովրեցիները), հաճախակի ընկնելով [[էկլեկտիզմ]]ի գիրկը։ Որմնանկարչության նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ''մոդեռն'' ոճի և ազգային ռոմանտիկական ուղղություններին հարող գեղանկարիչները (Պ․ Պյու- վի դը Շավանը, Մ․ Դենին՝ Ֆրանսիայում, Ֆ․ Հոդլերը՝ [[Շվեյցարիա]]յում, Է․ Մունկը՝ [[Նորվեգիա]]յում, Վ․ Մ․ Վասնեցովը, Մ․ Ա․ Վռուբելը, Մ․ Վ․ Նեստերովը՝ Ռուսաստանում)։ Ժամանակակից կապիտալիստական երկրների արվեստում որմնանկարչություն են ներթափանցել աբստրակտ արվեստին և սյուրոեալիզմին հոգեհարազատ ձևապաշտական միտումներ ([[Շագալ Մարկ Զախարովիչ|Մ․ Շագալը]]՝ [[Ֆրանսիա]]յում, Ս․ Սպենսերը՝ [[Մեծ Բրիտանիա]]յում, Ռ․ Տամայոն՝ [[Մեքսիկա]]յում)։ Միաժամանակ առաջադիմական-դեմոկրատական գաղափարներով և գեղարվեստական սուր արտահայտչամիջոցներով օժտված որմնանկարչություն են ստեղծել մեքսիկացիներ Դ․ Ռիվերան, Կ․ Օրոսկոն, Դ․ Ա․ Միկեյրոսը, շվեյցարացի Հ․ Էռնին, ամեր․ նկարիչ Ա․ Ռեֆռեժիեն։ ԽՍՀՄ-ում որմնանկարչության զարգացմանը նպաստել է շինարարության մեծ թափը, հասարակական հոյակերտ շենքերի ու հուշահամալիրների կառուցումը, արվեստների համադրության նկատմամբ արվեստագետների հարաճուն հետաքրքրությունը։ 1920—40-ական թթ․ Որմնանկարչության ասպարեզում աշխատել են Լ․ Ա․ Բրունին, Ա․ Ա․ Դեյնեկան, Պ․ Դ․ Կորինը, Ե․ Ե․ Լանսերեն, Վ․ Ա․ Ֆավորսկին, 1950—60-ական թթ․՝ Ա․ Վ․ Վասնեցովը, Ն․ Ցու․ Իգնատովը, Բ․ Պ․ Միլյուկովը և ուրիշներ։ Որմնանկարչության արվեստը հաջողությամբ զարգանում է նաև [[ԳԴՀ]]-ում (Վ․ վոմակա), [[Հունգարիա]]յում (է․ Դոմանովսկի) և սոցիալիզմի այլ երկրներում։
 
== Որմնանկարչությունը Հայաստանում ==