«Չեխիայի սահմանադրություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
չNo edit summary
'''Չեխիայի սահմանադրություն''' ([[չեխ.]]՝ {{lang-cz|Ústava České republiky}}), ընդունվել է [[Չեխիայի Ազգային խորհրդի]] կողմից՝ [[1992 թվական]]ի [[դեկտեմբերի 16]]-ին եւ օրինական ուժի մեջ մտել հաջորդ տարվա [[հունվարի 1]]-ից՝ փոխարինելով [[1960 թվական]]ի Չեխոսլովակիայի սահմանադրությանն ու թիվ 143/1968 սահմանադրական ակտին: Այնուհետեւ [[Չեխոսլովակիա]]ն խաղաղ բաժանվեց [[Չեխիա]]յի ու [[Սլովակիա]]յի:
Սահմանադրությունը Հիմնարար իրավունքների ու հիմնական ազատությունների խարտիայի հետ մեկտեղ համարվում է կարեւոր սահմանադրական ակտ: Բաղկացած է նախաբանից եւ 8 գլխից:
 
====Չեխոսլովակիայի դաշնայնացում====
Չեխոսլովակիայի սոցիալիստական հանրապետության Ազգային ժողովի 28-րդ գումարման ընթացքում՝ 1968 թվականի հոկտեմբերի 27-ին, Չեխիայի ու Սլովակիայի Ազգային խորհուրդների ու Չեխոսլովական կաբինետի հետ համատեղ ներկայացվեց Չեխոսլովակիայի դաշնության Սահմանադրական ակտը: 1969 թվականի հունվարի 1-ից օրինական ուժի մեջ մտնելուց հետո այն ստեղծեց Չեխիայի ու Սլովակիայի սոցիալիստական հանրապետությունները, որոնք դաշնության կազմում հավասարազոր էին:
Դաշնային սահմանադրության նոր անհրաժեշտությունն առաջին անգամ ներկայացվեց 1986 թվականի գարնանը՝ Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության 17-րդ համագումարի ընթացքում:
 
====Դաշնության լուծարմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ====
1992 թվականի հունիսի 5-ին եւ 6-ին կայացան Չեխիայի ու Սլովակիայի դաշնային հանրապետության (խորհրդարանի), Չեխիայի Ազգային խորհրդի ու Սլովակիայի Ազգային խորհրդի ընտրությունները:
Չեխիայում հաղթանակ տարավ Քաղաքացիա-ժողովրդավարական կուսակցությունը, իսկ Սլովակիայում՝ Ժողովրդական Սլովակիա շարժում կուսակցությունը:
''Ութերորդ գլուխը'' վերաբերում է հանրապետության ձեւավորման առաջին ժամանակահատվածում ծառացած տարատեսակ խնդիրների իրավական կարգավորմանը:<ref>http://eur-lex.europa.eu/n-lex/info/info-cz/index_en</ref>
==Ծանոթագրություններ==
{{Ծանցանկ}}