«Ջոն Լենոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 57.
[[1967]]—[[1968]] թվականների ալբոմներից երգերը, չնայած որ ստորագրված էին Լենոն-ՄաքՔարթնի, դեպքերի ճնշող մեծամասնությամբ հանդիսանում էին բիթլներից միայն մեկի գործունեության արդյունքը։ «Սպիտակ ալբոմ»-ը ({{lang-en|«White album»}}), թողարկված [[1968]] թվականին, ցույց է տալիս այն, թե ինչպես խմբի անդամները տարբերվում են մեկը մյուսից։
 
Այդ տարիներին Լենոնը ստեղծում էր երգեր, որոնք հետագայում շատերի կողմից ճանաչվում են նրա լավագույն ստեղծագործությունները՝ փիլիսոայականփիլիսոփայական «Strawberry Fields Forever»-ը և «Across the Universe»-ը, հոգեգործական «I Am the Walrus»-ը և «Lucy in the Sky with Diamonds»-ը, մռայլ «A Day in the Life»-ը և հանդիսավոր «All You Need is Love»-ը, դարձած հիպիների հիմնը։
 
Լենոնի արտաքին տեսքը, ինչպես նաև խմբի մյուս անդամներինը, խիստ փոխվում է։ Բիթլները դադարում են հագնել կոկիկ կոստյումներ, աճեցնում են երկար մազեր, բեղեր և այտամորուքներ։ Լենոնի կերպարում առաջին անգամ հայտնվում են հանրահայտ կլոր ակնոցները։